Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 30,2003 00:00

ՀԱՎԵՐԺ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ Արդեն քանի տարի միջազգային մրցաշարերում, լինի ակումբների մակարդակով, թե հավաքականների, Հայաստանի եւ Ուկրաինայի ֆուտբոլային ճակատագրերը միահյուսվում են։ Հիշենք աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերը, եվրագավաթների խաղարկությունները… Ու այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում վիճակահանությամբ։ Եկող տարվա հունվարի 12-25-ը Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի 12-րդ խաղարկությունը։ Այդ առիթով տեղի ունեցած վիճակահանությունը կրկին այս երկրներին կապեց միմյանց։ Այս մրցաշարում արդեն երրորդ անգամ է այդպես լինում։ Եվ այսպես, «Համագործակցության գավաթ» անունը կրող այդ մրցաշարի խմբային փուլում միմյանց հետ մրցելու են Հայաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի եւ Թուրքմենստանի չեմպիոնները։ Ու քանի որ մեր երկրի չեմպիոն գործնականում դառնում է «Փյունիկը», իսկ Ուկրաինայում՝ Կիեւի «Դինամոն», հունվարին ամենայն հավանականությամբ այս ակումբները կրկին կելնեն միմյանց դեմ։ Հայտնի է նաեւ Էստոնիայի չեմպիոնը՝ Տալլինի «Ֆլորան», որը երկրի առաջնության վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ամենայն հավանականությամբ դա կլինի «Նիսան»։ Ահա «Համագործակցության գավաթի» խաղարկության վիճակահանության արդյունքները. 1-ին խումբ Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան 2-րդ խումբ Լատվիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան 3-րդ խումբ Ուկրաինա, Հայաստան, Էստոնիա, Թուրքմենստան 4-րդ խումբ Մոլդովա, Լիտվա, Ադրբեջան, Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության երիտասարդական հավականն, ինչպես միշտ, մրցաշարում հանդես է գալու մրցույթից դուրս: Իսկ խմբային մրցաշարում առաջին երկու տեղեր գրավողները պայքարը շարունակելու են քառորդ եզրափակիչում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել