Օրվա լրահոսը

Բախվել են ավտոբուսն ու ավտոմեքենան․ կան վիրավորներ

Փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ

Իշխանական բուրգի ներսից քայքայման գործընթաց է սկսվել․ «Հայացք Երևանից»

Որքան էլ առաջին հայացքից կուռ ու անսասան թվա ճակատագրերով միմյանց կապված համախոհների թիմը, որոնք միասին որոշակի ճանապարհ են կտրել-անցել՝ հայտնվելով իշխանության բաղձալի կատարին, միեւնույն է, միշտ գալիս է մի ժամանակ, երբ խլրտումն ընկնում է զինակիցների շարքերը, ինչպես ժանգը՝ խոնավ երկաթեղենի: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից չի փոխվում. ոմանց ակնկալիքներն են մնացել չբավարարված,

Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի  առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի  առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության

Ամեն գնով պետք է դուրս գալ այս իրավիճակում խիստ վտանգավոր՝ վստահության ճգնաժամի ճիրաններից․ «Հայացք Երևանից»

Երկրի ապագայով մտահոգ հանրությունը չի ուզում, որ իրեն հերթական անգամ խաբեն ու «կերակրեն» սին խոստումներով: Բազմաչարչար, ներսից ու դրսից կեղեքվող ժողովուրդն այլեւս «երկրորդ Նիկոլի» դիմանալու ոչ ուժ ունի, ոչ՝ ռեսուրս: Բայց հանձնվել չկա: Շատ երկրներ են պարբերաբար հայտնվում քաղաքական ճգնաժամերում, պատերազմներից նմանապես ոչ ոք երաշխավորված չէ, ներքին խժդժություններից՝ առավել եւս: Ուրեմն՝ ամեն գնով պետք է

Հերոսների նկարները գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգնման․ պարզաբանում

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք. Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգնման։ Ելնելով վերոգրյալից, որ տարածքը անընդհատ գտնվում էր

Ավտոճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական

Եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։ Հավաքականի գլխավոր մարզիչ

Ժողովրդի՝ խաղաղության հասնելու ուղերձը բավարար խորությամբ չենք ընկալել․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովենք, որ մեր պետությունը միշտ լինի որպես Հայաստանի Հանրապետություն։ Ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին: «Սա մեր իրականության մեջ շատ կարևոր հարց է, քանի որ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է

Ակտիվիստներն ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա

Լիոնի գեղարվեստի թանգարանում Riposte Alimentaire խմբի երկու բնապահպան ակտիվիստներ ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա։ «Այս գարունը կլինի մեր միակը, եթե մենք չարձագանքենք: Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները։ Ինչի՞ մասին ենք երազելու, եթե գարուն չլինի»,- վանկարկել են Իլոնան և Սոֆին։ Թանգարանն ու Լիոնի քաղաքապետարանը հայտնել են, որ մտադիր են բողոք ներկայացնել այս

Ըստ ՊՆ-ի՝ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» – Մենք տեղեկություն ստացանք, որ Մոնումենտի թիվ 2 զինկոմիսարիատից հանվել է Փառքի անկյունը, որտեղ ազգային հերոսների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների լուսանկարներ էին փակցված: Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի կապակցությամբ` հարցնելով, թե ինչ նպատակով են հանվել լուսանկարները: ՊՆ-ից պատասխանեցին. «Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր  զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ

Ադրբեջանցիները ոչնչացրել են Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի հուշաքարը

MONUMENT WATCH – 2024 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական թելեգրամյան ալիքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում։ Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին․ Արման Թաթոյան

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ: Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով

Վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 8-10 ատիճանով: Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ. Արարատում հասնելով +17.0°C (2021թ.՝ +16.0°C), Արմավիրում հասնելով +15.5°C (1979թ.՝ +15.2°C), Բագրատաշենում

Երևանի մարդիկ. փոքրիկ ջութակահարը

Տաթևիկ Արոյանը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտներից է: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ 

Հրանտ Մանասյան. «Ասել, թե լինելու է խաղաղություն ու դա սերմանել թեկուզ կենացների, թեկուզ ղեկավարության մակարդակով, նշանակում է՝ տանել պարտության»

Հայաստանում զենքի մշակույթի ձեւավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության համագումարը, որտեղ ամփոփվեցին 2023 թվականին կատարված աշխատանքները, ներկայացվեց առաջիկա հինգ տարիների ռազմավարությունն ու 2024 թվականին նախատեսվող ծրագրերը, մեկնարկեց կյանքից վաղաժամ հեռացած Արցախյան ազատամարտի մարտիկ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված Կարնո քոչարիով: Համագումարի մեկնարկից առաջ «Ազատազէն» ՀԿ նախագահ Հրանտ Մանասյանը նախ մեկնաբանեց կառույցի անվան խորհուրդը.

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու. Ծովինար Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դստեր՝ Ծովինար Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են… Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու… Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։ Հորս գործը անպայման

«Հենց ավտոյից դուրս եկանք, մի բժիշկ գլխիս թակեց։ Ասում է՝ «Помнишь Ходжалу». «Ազատություն»

«Ջուր խմեք, խնդրում եմ», հրապարակված տեսանյութում ադրբեջանցին հոգատար ձայնով ջուր է առաջարկում տիկին Գայանեին, հետո նրան բուտերբրոդ տալիս, հետո ոտքը վիրակապում։ Տեսախցիկների ներքո ամեն բան լավ էր, հիշում է ծանր վիրավորումով 5 օր ադրբեջանական գերության մեջ անցկացրած Գայանե Գաբրիելյանը։ Նա Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է։ Ընդամենը 12 ընտանիք ունեցող գյուղ, որ 5 զոհ ունեցավ, 15

Ինչպե՞ս կպարզաբանեն Երևանի տարբեր շինհրապարակներում ապօրինի տեղադրված բետոնհանգույցների խնդիրը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքում համատարած կերպով տեղադրված ապօրինի, բնակչության կյանքի ու առողջության համար վտանգավոր բետոնհանգույցներն ապամոնտաժելու փոխարեն ՀՀ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքնակամ շինությունների օրինականացման համար այլևս չպետք է ընդառաջել քաղաքացիներին, այսինքն քանդելու ակնարկ արեց։ Այդ դեպքում երկրի ղեկավարն ու Երևանի քաղաքապետարանը ինչպե՞ս կպարզաբանեն Երևան քաղաքի տարբեր շինհրապարակներում ապօրինի տեղադրված

Նիկոլ Փաշինյանն Աշտարակում պատասխանել է կուսակցականների հարցերին

Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Արագածոտնի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյան. «Ես չեմ զարմանա, որ Ալիևը յոթ տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում կամ Վայքում»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է հայրենիքի ապագայի մասին քաղաքացիների՝ իրեն ուղղված հերթական հինգ հարցին: Գարիկ Նալչաջյան. «Ես կարծում եմ՝ առաջիկայում հնարավոր չէ դուրս չգալ փողոց, ինչքան էլ դուք փակի տակ եք, կիմանաք: ՀՀԿ-ն կառաջնորդի՞ պայքարը»: Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ զայրույթը և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում

Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ

Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյին

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու

Արտակ Ալեքսանյան. «Մշակույթը չի կարելի «դադարի» վրա դնել, որքան էլ դժվար են ժամանակները»

Dvin Music Hall-ում այսօր մեկնարկել եւ մինչեւ երեկո շարունակվելու է Newmag Winter Fest 2024 գրականության եւ ժամանակակից արվեստների փառատոնը: Հրատարակչությունը ձմեռային իր երրորդ փառատոնը վերածել է գրքի եւ արվեստի իսկական տանի՝ չորս նոր գրքերի շնորհանդեսներ, թատերական մոնոներկայացում, պոեզիայի երեկո, երաժշտություն՝ նաեւ Արցախի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ, ցուցահանդես: Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին

Սևանա լճի մակարդակն իջել է 11 սմ-ով

Սևանա լճի 2023 թվականի տարեկան ջրային հաշվեկշիռը 2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ 2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի

Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում

Փետրվարի 10-ին, ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ: Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական

Ինչո՞ւ են Հայաստանում այդքան տարածված վահանաձև գեղձի հիվանդությունները․ մասնագետի հորդորը՝ քաղաքացիներին

Հայաստանում, դժբախտաբար, լայն տարածում ունեն վահանաձև գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները, քանզի մեր երկիրը համարվում է յոդի պակասի էնդեմիկ գոտի։ Օրգանիզմում այս կարևորագույն տարրի սակավության հետևանքով առաջացող և հանրության շրջանում առավելապես խպիպ (զոբ) անվանմամբ  հայտնի հիվանդության կանխարգելման, դրա տարածման  ռիսկերի նվազեցման և բազում այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք բժիշկ-էնդոկրին-վիրաբույժ Րաֆֆի Շահբազյանի հետ։ «Կան վահանաձև գեղձի ֆունկցիայի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին

«Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից»…

Դավիթ Հարությունյանի գործը ՍԴ-ում՝ ապրիլի 2-ին Դիմողը լիազորությունները դադարեցնելու գործընթացի ժամանակ զրկվել է նաեւ դատավարական տեսակետի հրապարակային որեւէ եղանակով դատավարությունում ներկայացնելու հնարավորությունից: Նա Սահմանադրական դատարանից ակնկալում է, որ պետք է քննության առարկա դարձնի այն հարցը, թե որքանո՞վ է սահմանադրական այն իրավիճակը, կամ որքանով է համապատասխանում Սահմանադրությանը օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 90-րդ հոդվածի 6-րդ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031