Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՊՆ-ի՝ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ «Հրապարակ»

Փետրվար 10,2024 22:51

«Հրապարակ» – Մենք տեղեկություն ստացանք, որ Մոնումենտի թիվ 2 զինկոմիսարիատից հանվել է Փառքի անկյունը, որտեղ ազգային հերոսների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների լուսանկարներ էին փակցված: Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի կապակցությամբ` հարցնելով, թե ինչ նպատակով են հանվել լուսանկարները: ՊՆ-ից պատասխանեցին.

«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր  զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829