Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում

Փետրվար 10,2024 15:31

Փետրվարի 10-ին, ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
Ձևավորվել է օպերատիվ շտաբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6000 քմ պահեստային շինությունում. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին։
Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829