Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսների նկարները գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգնման․ պարզաբանում

Փետրվար 11,2024 10:14

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք.

Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգնման։ Ելնելով վերոգրյալից, որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է նոր տարածք առանձնացնել, որտեղ զերծ կմնանք այդչափ փոշուց և նկարների վնասվելուց։

Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց։

ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829