Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ երկրի նախագահ, ե՛ւ գործարա՞ր

Հունիս 30,2009 00:00

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում АФК, “Система”  հանրային դիվերսիֆիկացված ձեռնարկության տնօրենների խորհրդի կազմում: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, միավորման բաժնետերերի տարեկան նիստում ընտրվել են տնօրինության խորհրդի 3 նոր անդամներ, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Հիշեցնենք, որ «հՌրՑպՎՈ»-ի հիմնական ակտիվներն են՝ ՄՏՍ-ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի 66 տոկոսը, Հայաստանում՝ WiMax-օպերատորը, «Cornet AM»-ը, բջջային օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ը (ապրանքանիշը Vivacell-MTS), «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ եւ այլն:

«Ա1+»-ի մատուցմամբ, դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նոր էր առաջադրվել, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ «հՌրՑպՎՈ»-ն պետք է հստակ հայտարարություն անի՝ արդյոք Քոչարյանն ունի՞ ակտիվներ այդ ընկերությունում, թե՞ ոչ: «Նույն Քոչարյանը պետք է անի հայտարարություն: Եթե նա այդ ընկերության բաժնետեր է, իսկ նա մեկ տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել, նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «ՎիվաՍելի» վաճառքը ՄՏՍ-ին կամ «ԱրմենՏելի» վաճառքը «Բի լայնին» եւ «ԱրմենՏելի» վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր, ոչ թափանցիկ ձեւերով»,- հայտարարել է ՀՀ նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել