Archive for January 12th, 2012

  • Հրազդանի քաղաքապետ. «Այս անգամ ավելի մեծ ինտերվալով պիտի հաջողության հասնենք»

    Հրազդանի քաղաքապետ. «Այս անգամ ավելի մեծ ինտերվալով պիտի հաջողության հասնենք»

    Վերջերս Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն՝ ի դեմս գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի՝ հաղթելու է խոշոր հաշվով: Aravot.am-ը Արամ Դանիելյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է այս կարծիքը, թե՞ վերապահումներ, այնուամենայնիվ, ունի:  «Դե, բնականաբար, մենք նայում ենք, թե ժողովուրդն ինչ [...]

     
  • Ես գեյ չեմ :)

    ԲլոգՀունվար 12, 2012 21:51 10 մեկնաբանություններ

    Օրերս Facebook սոցիալական ցանցում առկա լրատվական  «գրուպպաներից» մի քանիսում փորձեցի իմ հարցազրույցներից մեկը տարածել:  Նյութս էքսկլյուզիվությունից բացի, վերաբերվում էր ամենախոցելի խմբերից մեկին` միասեռականներին. ավելի կոնկրետ հարցազրույց  էր երեւանաբնակ մի գեյի հետ, որը չէր թաքցնում իր սեռական կողմնորոշումը, հանդես էր գալիս իր անուն ազգանումով… կարճ ասած հետաքրքիր ու անկեղծ զրուց էր [...]

     
  • Պուտինը նոր կայք է բացել

    Պուտինը նոր կայք է բացել

    ՌԴ վարչապետ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը այսօր կեսօրին գործարկել է իր նոր կայքը՝ www.putin2012.ru-ն, որն ունի մի քանի բաժիններ՝ կենսագրություն, ծրագիր, փորձ, հետաքրքրություններ, իրադարձություններ և ժողովրդական կարծիք: «РИА Новости»-ն գրում է, որ կայքը ընձեռում է նախագահի թեկնածուին առաջարկություններ թողնելու հնարավորություն: Կայքում մանրամասն ներկայացված են 2012-2018թթ. իրագործվելիք ծրագրերը: Ըստ վարչապետի [...]

     
  • Սենատի ձախերը եւս հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ցեղասպանության օրինագծին

    Սենատի ձախերը եւս հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ցեղասպանության օրինագծին

    Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի լսումներն անցել են բավականին բուռն մթնոլորտում:  Հունվարի 5-ից մեկնարկած լսումներին երեկ մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, պատմաբաններ: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առանձնակի հնչեղություն է ստացել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին [...]

     
  • ԿԸՀ-ն ինչու՞ փոփոխություններ չի կատարել Կոտայքի և Սյունիքի մարզերում

    ԿԸՀ-ն ինչու՞ փոփոխություններ չի կատարել Կոտայքի և Սյունիքի մարզերում

    ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անհեթեթ է համարել այն մտահոգությունները, թե նոր քարտեզագրումն արվել է մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի առաջադրված թեկնածուներին հարմարեցնելու համար։ Հարց է հնչել, թե ինչո՞ւ Կոտայքի ու Սյունիքի մարզերի ընտրատարածքների քարտեզներում ոչ մի փոփոխություն չի եղել: Պատասխանը եւ այլ մանրամասները՝ կարդացեք այստեղ

     
  • Սերժ Սարգսյանը ներկայացում է դիտել

    Սերժ Սարգսյանը ներկայացում է դիտել

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա: Հանրապետության ղեկավարը շրջել է վերակառուցված և վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում և ավելի քան 30 տարի [...]

     
  • Երգչուհի Սոֆի Մխեյանը հպարտ է հայրիկի նոր պաշտոնով

    Երգչուհի Սոֆի Մխեյանը հպարտ է հայրիկի նոր պաշտոնով

    Երգչուհի Սոֆի Մխեյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոր՝ Գագիկ Մխեյանի ստանձնած ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնին, ասաց, որ հպարտ է, որ նման հայրիկ ունի, որը աշխատանքային գործունեության ընթացքում առաջընթացներ է ունենում: Երգչուհին անկեղծացավ, թե մտավախություն չունի, որ հոր նոր պաշտոնի նշանակումը նոր խոսակցությունների առիթ կտա.« Իմ հաջողությունները հորս պաշտոնի [...]

     
  • Սարգիս Քլոյան. «Համազեկուցողներից միշտ էլ դժգոհ ենք եղել»

    Սարգիս Քլոյան. «Համազեկուցողներից միշտ էլ դժգոհ ենք եղել»

    «Ես նոր եմ տեղեկացել, որ համազեկուցողները Երեւան են գալիս, բայց, կարծում եմ, վաղը մենք՝ զոհերի հարազատներս, կորոշենք մեր անելիքը»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել հաջորդ շաբաթ Երեւան ժամանող ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողներին, ասաց «Մարտի 1»-ի զոհը դարձած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Համազեկուցողներն իրենց [...]

     
  • Նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն նամակի հետ կապ չունի

    Aravot.am-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 24 պետական  ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ուղարկվել է բաց նամակ, որում մասնավորապես նշվում է. «Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից որոշ լրատվամիջոցներում հայտնվել էր անստորագիր բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀԱՕԿ [...]

     
  • Արթուր Աբրահամը հաստատել է կրկին չեմպիոն դառնալու իր մտադրությունը

    Արթուր Աբրահամը հաստատել է կրկին չեմպիոն դառնալու իր մտադրությունը

    Այսօր Գերմանիայում միջին քաշային բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը եւ  արգենտինացի Օսկար Ֆարիասը հունվարի 14-ին կայանալիք մենամարտից առաջ հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ  խոսել առաջիկա հանդիպման ու 2012 թվականի իրենց ծրագրերի մասին: IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը վերահաստատել է այս տարի կրկին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու իր վճռականությունը` խոստանալով [...]

     
  • Հայկ Դեմոյան. «Что? Где? Когда?»-ն КВН չի»

    Հայկ Դեմոյան. «Что? Где? Когда?»-ն КВН չի»

    Այսօր Aravot.am-ը «Что? Где? Когда?» հեռուստախաղի շուրջ թեժ քննարկումների հետ կապված Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ հայկական եթերում մեր պաշտոնյաները խոսում են օտար լեզվով. «Ես չեմ ուզում ինձ դեր վերապահել ու քննադատել պաշտոնյաներին՝ ռուսերեն խոսելու համար, կարող եմ ասել, որ ինձ անընդհատ հրավիրում են, [...]

     
  • Կապանի քաղաքապետը պարգեւներ հանձնեց

    Այսօր Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը դրամական պարգեւներ եւ պատվոգրեր հանձնեց 2011 թվականին համայնքային կյանքում ցուցաբերած լավ ու բարեխիղճ աշխատանք կատարած տարբեր ոլորտների աշխատողներին: Ավանդույթի համաձայն քաղաքապետն ամեն տարի պարգեւատրում է այն անձանց, որոնց ընտրում է տվյալ հիմնարկի կոլեկտիվը: 2011-ի համար ընտրվել են 13 հոգի: Լավագույնը Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական [...]

     
  • ԵԴ-ն կբավարարի հայի հայցն Ադրբեջանի դեմ եւ լաչինցի քրդերի հայցն ընդդեմ ՀՀ-ի

    ԵԴ-ն կբավարարի հայի հայցն Ադրբեջանի դեմ եւ լաչինցի քրդերի հայցն ընդդեմ ՀՀ-ի

    Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող հայկական կողմի գանգատը մերժվել է, իսկ ադրբեջանական կողմի գանգատի օգտին որոշումներ են ընդունվել: Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմից 18 տարի անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է ընդունել երկու գանգատ` ադրբեջանական եւ հայկական կողմերից: Երկու դեպքում էլ հայցվորները պնդում [...]

     
  • Կստեղծվի աշխատանքային խումբ՝ հետեւելու ընտրախախտումներին

    Կստեղծվի աշխատանքային խումբ՝ հետեւելու ընտրախախտումներին

    ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հանս-Յոխեն Շմիդթին: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ «Դեսպան Յոխեն Հանս-Շմիդթը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարեւոր նախընտրական այս ժամանակաշրջանում Գերմանիայի Դաշնությունը կշարունակի աջակցել իրականացնվող բարեփոխումներին՝  հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազի [...]

     
  • «Համազեկուցողները մեզ չեն հանդիպում, որովհետեւ ուզում են իշխանության հետ համաձայնության գալ»

    «Համազեկուցողները մեզ չեն հանդիպում, որովհետեւ ուզում են իշխանության հետ համաձայնության գալ»

    Արդեն հաղորդել ենք. որ հունվարի 16-17-ը փաստահավաք այցով Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը: Նրանք հանդիպելու են պաշտոնատար անձանց, բայց ոչ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ, թեեւ այցի հրապարակված նպատակների թվում որպես՝ առանցքային, մատնանշվում է 2008թ. մարտի դեպքերի ընթացքում 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննության [...]

     
  • Վենդետա իրականացրած մարդասպանը ձերբակալվեց (Տեսանյութ,Ֆոտոշարք)

    Վենդետա իրականացրած մարդասպանը ձերբակալվեց (Տեսանյութ,Ֆոտոշարք)

    Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվեց Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթի բնակիչ, 1988թ. ծնված Վասիլ Շահվերդյանը: Ինչպես Ալավերդիից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր կեսօրին Վ. Շահվերդյանը իր մոտ եղած «Բայկալ» տեսակի ատրճանակով Ալավերդիում, Սայաթ- Նովա փողոցի 3-րդ շենքի, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի [...]

     
  • Էթիկայի հանձնաժողովն անհանգստություն է առաջացրել

    Էթիկայի հանձնաժողովն անհանգստություն է առաջացրել

    «Մինչեւ հիմա պաշտոնյայի գույքը եւ եկամուտները հայտարարագրելը իրականում իրենից ոչինչ չներկայացնող գործընթաց էր: Մի քանի հազար, պաշտոնատար անձինք ներկայացնում էին դա եւ ոչ մի վերլուծություն եւ վերահսկողություն չէր արվում՝ պարզելու համար դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Դրա համար էլ քաղաքական որոշում ընդունվեց, որ առանձնացվեն թիրախային 500-600 պաշտոնատար անձինք եւ [...]

     
  • Ջրծաղիկով վարակված զինվորին տանջամահ են արել

    Ջրծաղիկով վարակված զինվորին տանջամահ են արել

    Հունվարի 1-ին, երբ ամբողջ աշխարհը տոնում էր Նոր տարին՝ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում բնակվող Խաչատրյանների ընտանիքը հուղարկավորում էր իր 18 տարեկան զինվոր որդուն` Հայկին, որին, հարազատների պատմելով, տանջամահ են արել մայրաքաղաքի զորամասերից մեկում, այնուհետեւ` Մուրացանի զինվորական հոսպիտալում: «Հայկը կարատեիստ էր, առողջ, մարզված, բայց Էս վերջերս` դեկտեմբերի մեջ, երեխան բանակում գրիպով [...]

     
  • «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքի փոփոխություն համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ

    «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքի փոփոխություն համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ

    Այսօր «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում», «Ազգային ժողովի կանոնակարգ, «Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է Ազգային ժողովի ներկայիս խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: 2011թ. դեկտեմբերի 27-ին խորհրդարանական երկու [...]

     
  • Իրինա Ալեգրովան ընդմիշտ հեռանում է Ռուսաստանից

    Իրինա Ալեգրովան ընդմիշտ հեռանում է Ռուսաստանից

    Մի քանի օր հետո երգչուհի Իրինա Ալեգրովան կնշի իր հոբելյանը: Իսկ իր 60-ամյակը նշելուց 1 տարի առաջ՝ Կիեւում համերգի ժամանակ երգչուհին ապշեցրել է իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ 2012թ մարտին հեռանալու  է բեմից: Տեղեկանում ենք  news.argumenti.ru-ից: Ասվում է՝ վերջերս հայտնի է դարձել, որ Իրինա Ալեգրովան վաճառում է անշարժ իր գույքը, կահույքը, [...]

     
  • Թեմի առաջնորդը նաեւ գիտնական-տնտեսագետ է

    Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը հրավեր է ստացել Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում դասավանդելու՝  հայ եկեղեցու պատմություն եւ հայ ժողովրդի տնտեսագիտական մտքի պատմություն: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանից տեղեկացանք, որ  Թորգոմ Սրբազանը հոգեւորից զատ տնտեսագիտական կրթություն ունի, 2 տարի առաջ Երեւանում, ԵՊՀ-ում տնտեսագիտությունից [...]

     
  • Հեղինե Բիշարյանը խորհուրդ է տալիս ձիգ կանգնել

    Հեղինե Բիշարյանը խորհուրդ է տալիս ձիգ կանգնել

    ՕԷԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի տեսակետը, թե 4 տարվա լռությունից հետո ՕԷԿ-ը ոտքի է կանգնել ու հյութ բաժանելով նախապատրաստվում է ընտրություններին: «Քարոզարշավին դեռ ժամանակ կա, ՀԱԿ-ն է քարոզարշավ սկսել այս կամ այն կուսակցությանը քննադատելով: Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը սրան նրան [...]

     
  • Խաղում ենք Snake խաղը Youtube-ով

    Խաղում ենք Snake խաղը Youtube-ով

    Youtube որոնողական կայքում արդեն հնարավոր է խաղ խաղալ: Ահա թե ինչպես. Բացում եք ցանկացած տեսահոլովակ Youtube-ում: Սեղմում եք պրոբել, դրանից հետո արագ սեղմում եք համակարգչի աջ կողմի ներքևի մասում գտնվող ստեղնաշարի վերև և աջ ցույց տվող սլաքները: Էկրանին հայտնվում է հայտնի Snake խաղի որդը և դուք սկսում եք խաղալ: Այն [...]

     
  • Տեղական ծխախոտի թանկացման պատճառով՝ գերադասում են արտասահմանյան արտադրության ծխախոտները

    Տեղական ծխախոտի թանկացման պատճառով՝ գերադասում են արտասահմանյան արտադրության ծխախոտները

    Հունվարի 1-ից տեղական արտադրության ծխախոտի թանկացումը՝ 10-50 դրամի չափով, ծխող սպառողների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել: Ոմանք կարծում են, որ կառավարությունը հերթական անգամ փորձում է սպառողի հաշվին  բյուջեն լցնել, շատերն էլ  այն մտքին են, որ պարզապես փորձ է արվում տեղական արտադրողին «նեղելու» հաշվին լավություն անել [...]

     
  • Հայաստանը խախտել է Օրհուսի հռչակագիրը

    Հայաստանը խախտել է Օրհուսի հռչակագիրը

    Հայաստանի կառավարությունը Թեղուտի հանքավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, խախտել է Օրհուսի հռչակագրի պահանջները: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեցին իրավապաշտպանները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • ՕԷԿ-ը հյութեր է բաժանում, ԲՀԿ-ական Քուշկյանը՝ բարեգործություն է անում

    ՕԷԿ-ը հյութեր է բաժանում, ԲՀԿ-ական Քուշկյանը՝ բարեգործություն է անում

    ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, իշխանությունները տրամադրված չեն արդար ընտրություններ անցկացնել. «Եթե այդպիսի տրամադրություններ ունենար, ապա ժամանակից շուտ չէր սկսի քարոզարշավը, որոնք արտահայտվում են մարզերում փոքրիկ նվիրատվություններ անելով: Չորս տարվա լռությունից հետո սկսում են մարդկանց մեկ շիշ հյութ նվիրելով… ՕԵԿ-ի օրինակն եմ ասում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, քարոզարշավը սկսել են նաեւ [...]

     
  • Տոներին աճել են մահերը, նվազել՝ ծնունդները

    Կապանի տարածաշրջանում այս Ծննդյան տոներին գրանցվել է մահացության 6 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի բավականին նվազել են մահացության դեպքերը. 2011 թվականի հունվարի 1-12-ը գրանցվել է 23 մահվան դեպք: Այս տարի նվազել են նաեւ ծնունդները: Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում ծնվել է 9 երեխա` 5 տղա եւ 4 [...]

     
  • Սերգո Երիցյանը`  «Что? Где? Когда?» խաղի լեզվի մասին. «Միանշանակ օրենքի խախտում է»

    Սերգո Երիցյանը` «Что? Где? Когда?» խաղի լեզվի մասին. «Միանշանակ օրենքի խախտում է»

    «Что? Где? Когда?» կամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման տոնական խաղի մասին քննարկումներն այս օրերին շարունակվում են: Հիշեցնենք, որ այդ հաղորդմանը մասնակցում էին մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, եւ նրանք բոլորը խոսում էին ռուսերենով: Ուշագրավ է, որ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե մեր երկրում ով է պատասխանատու եթերի լեզվի համար, [...]

     
  • Ընտրվեցին «տարվա կանայք»

    Ընտրվեցին «տարվա կանայք»

    2011 թվականի ընթացքում «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն, հետեւելով տարբեր ոլորտներում աշխատող հայ կանանց գործունեությանը, անցկացրել է «Տարվա կին» մրցանակաբաշխությունը: Հիմնվելով ողջ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ եւ հայ հասարակության զարգացման գործընթացում իրենց չափաբաժինն ունենալու վրա` անցյալ տարվա դեկտեմբեր ամսին առաջադրվեցին «Տարվա կին» տիտղոսին հավակնող թեկնածու կանայք: Հատուկ այս նպատակով ստեղծված [...]

     
  • ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները գալիս են Երեւան

    ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները գալիս են Երեւան

    ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը հունվարի 16-17-ը փաստահավաք այց են կատարելու Հայաստան: Այս մասին հաղորդում է ԵԽ մամուլի ծառայությունը, ըստ որի՝ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Համազեկուցողները [...]

     
  • Առասպելն անմահ է. կեցցե՝գիտությունը

    Առասպելն անմահ է. կեցցե՝գիտությունը

    Հորինված պատմության հիման վրա կարելի է կանխատեսում կատարել միայն հորինված ապագայի համար, իսկ մենք բոլորս ապրելու ենք մեկ այլ ապագայում՝ իրական։ ․․․ ժամանակակից աշխարհն այնքան էլ դիմացկուն չէ սեփական անցյալում կատարվող փոփոխությունների նկատմամբ, ինչպես դա կարող է թվալ։ Ալեքսանդր Ռոզով, «Արեւն առագաստների վրա» Այս տարվա գարնանը Արմակադ ցանցային դահլիճում հրապարակվեց [...]

     
  • Եվս մեկ անհայտ բարերարի կողմից վառելափայտ և հագուստ տրամադրվեց գյումրեցի անօթևան ընտանիքին

    «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած «Բռնության ենթարկված աղջնակը ապրում է աղքատ ընտանիքում» տեսանյութը մի շարք էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց անմիջապես հետո կազմակերպության գրասենյակ զանգահարեց Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը և խնդրեց իր կողմից ուղարկվելիք գումարով վառելափայտ գնել և տրամադրել տեսանյութում ներկայացվող ընտանիքին: Այսօր անհայտ բարերարի գումարով գնված վառելափայտը և Երևանից «Հանուն Հայաստանի» բարեգործական [...]

     
  • Հայազգի գողի գործով Եվրոդատարանը հղում է արել ՀՀ վճռաբեկ դատարանին

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին  քննության էր առել «Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը: Նախապես տեղեկացնենք, որ գործը դեռ թարգմանված չէ եւ պաշտոնական տեղեկատվություն այդ կապակցությամբ առկա չէ, իսկ դիմումատուն էլ՝ Գասպար Պողոսյանն էլ հաղթել է Եվրոդատարանում: Գործի նախապատմությունը հետեւյալն է: Դիմումատուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի [...]

     
  • Արբատում բացվել է մարմնական պատիժների թանգարան

     
  • Վովա Գասպարյանը երգչուհի դստեր պրոդյուսերին ոստիկանությունում պաշտոն տալը պայմանավորում է նրա հրաշալի եւ վաստակաշատ լինելով (Տեսանյութ)

    Վովա Գասպարյանը երգչուհի դստեր պրոդյուսերին ոստիկանությունում պաշտոն տալը պայմանավորում է նրա հրաշալի եւ վաստակաշատ լինելով (Տեսանյութ)

    Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի երգչուհի դստեր պրոդյուսերը՝ Արմեն Գեւորգյանը, արդեն մեկ ամիս է՝ նշանակվել է ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավար: Նշենք, որ Վովա Գասպարյանի դուստրը՝  Անգելինա Գասպարյանը, ընդամենը 9 տարեկան է եւ հայտնի է իր «Հայրիկ» երգով ու տեսահոլովակով, որը վերջերս գրեթե բոլոր հայկական հիթ-շքերթներում առաջին [...]

     
  • Երեւանում 28, իսկ Գեղարքունիքի մարզում 119 «մրսեցնող» դպրոց

    Այսօր «Հայելի» ակումբում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց դպրոցների ջեռուցումից ու արձակուրդներից: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, ու հայտնել, թե նախարարությունը չի առարկում, որ  սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության [...]

     
  • ՀԱԿ անդամ. «Վարչապետը հրաժարական տված պետք է լիներ, կամ կախված»

    ՀԱԿ անդամ. «Վարչապետը հրաժարական տված պետք է լիներ, կամ կախված»

    «Եթե անգամ որպես ճշմարտություն ընդունենք Հայաստանում աղքատության մասին ներկայացրած վարչապետի տվյալները՝ 30 տոկոս աղքատություն ու 15 տոկոս ծայրահեղ աղքատություն, ապա այսպիսի մեղմ ցուցանիշների դեպքում էլ վարչապետն արդեն կամ հրաժարական տված պետք է լիներ, կամ՝ կախված»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ ներկայացրեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

     
  • «Անլռելի Զանգակատունը» ունի 130-ից ավել անդամ

    «Անլռելի Զանգակատունը» ունի 130-ից ավել անդամ

    Լեւոն Մկրտչյանը պատմաբան է : Մի անգամ հրավիրված էր Իրանի դեսպանատանը կից Մշակույթի կենտրոն, որտեղ Ռուդաքիին նվիրված միջոռացում էր կազմակերպված. «Ես ազդվեցի`տեսնելով երիտասարդ մի պարսիկի, թե ոնց էր ներկայացնում Ռուդաքիին: Ցավ ապրեցի, որ մեր գրականության ռահվիրանները ծանոթ չեն հայ երիտասարդներին»: Լեւոնը որոշեց  զբաղվել գրականության «պրոպագանդայով» : Իր գործունեությունը սկսեց համացանցում, [...]

     
  • Ոստիկանապետը մահացած զինվորների ծնողներին հրավիրեց իր աշխատասենյակ

    Ոստիկանապետը մահացած զինվորների ծնողներին հրավիրեց իր աշխատասենյակ

    Կառավարության այսօրվա նիստից դուրս եկող ոստիկանապետ Վովա Գասպարյանը առանձնահատուկ ուշադրության արժանացրեց  կառավարության շենքի առջեւ կրկին հավաքված՝ բանակում մահացած զինվորների ծնողներին: Նա բոլորին առանձին-առանձին լսեց եւ անգամ հրավիրեց իր աշխատասենյակ՝ ասելով. «Եկեք նստեք մեքենաս՝ գնանք»: Այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը այս մարդկանց խնդիրներով հետաքրքրվում, երբ խնդիրը բանակինն է,  պարոն Գասպարյանն ասաց. [...]

     
  • Սպանություն Ալավերդիում, որն ըստ ալավերդցիների՝ վենդետա է (ֆոտոշարք)

    Սպանություն Ալավերդիում, որն ըստ ալավերդցիների՝ վենդետա է (ֆոտոշարք)

    Ալավերդի քաղաքում քիչ առաջ Ոստիկանության Ալավերդու բաժանմունք է ներկայացել մեղայականով մի քաղաքացի, եւ հայտնել, որ հրազենով Ալավերդիում սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանում Լոռու մարզի քննչական խումբը՝ բաժնի [...]

     
  • Սպանություն՝ վրեժխնդրության պատճառով

    Քիչ առաջ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ ըստ ալավերդցիների՝ սպանությունը վրեժխնդրության արդյունք է: Սպանություն կատարողը բռնվել է: Մանրամասները՝ քիչ հետո:  

     
  • «Լավ է, երբ դիզայները կարողանում է իր գործն անել հնարավորինս քիչ վնաս պատճառելով էկոլոգիային»

    «Լավ է, երբ դիզայները կարողանում է իր գործն անել հնարավորինս քիչ վնաս պատճառելով էկոլոգիային»

      «Սիրում եմ ամեն ինչում զգալ իմ ոճը -, ասում է դիզայներ Գայանե Երկանյանը: Ինձ համար  դիզայնը միայն աշխատանքային ժամեր կամ գործընթաց չէ, այլ նաև ապրելաոճ: Ես ոչ միայն գործի մեջ եմ դիզայներ այլ նաև առօրյայում»: Գայանեն դեռ մանկուց սիրում էր ձեռքի տակ ունեցած տարբեր իրերով հետաքրքիր առարկաներ, զարդեր, քանդակներ պատրաստել: [...]

     
  • Մայր թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի

    Մայր թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի

    Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանին: Վերջինս,  սկսած 1984 թվականից, Մայր թատրոնում իրականացրել է բեմադրություններ: Առաջին աշխատանքին՝  Բուլգակովի «Մոլիերի կյանքը», հաջորդել են Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ աշխատանքներ: Մինչ պաշտոնը ստանձնելը, [...]

     
  • eMedia.am-ն արձագանքում է կայքի վրա տեղի ունեցած հարձակմանը

    eMedia.am-ն արձագանքում է կայքի վրա տեղի ունեցած հարձակմանը

    eMedia.am-ը երեկ երեկոյան անհասանելի է եղել իր ընթերցողների համար` կայքի վրա DDoS տիպի հարձակման հետևանքով: eMedia.am-ի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայքում բլոգերից արտատպած նյութ է տեղադրվել հայկական շոուբիզնեսի երիտասարդ աստղերից մեկի` Գարիկ Պապոյանի մասին, որում քննադատվում էր նշված անձի կրոնական և հոգևոր մոտեցումները: eMedia.am-ի` «Vitamin Club-ի [...]

     
  • ՄԻՊ. ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները

    ՄԻՊ. ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները

    Տեղեկանալով ժամանակավոր զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։ Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռևս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած և հայտնի չէ մահվան իրական [...]

     
  • Ճանաչված դարպասապահի հարսնացուի հայրը վտանգավոր հանցագործ է եղել

    Ճանաչված դարպասապահի հարսնացուի հայրը վտանգավոր հանցագործ է եղել

    Երբ ֆուտբոլասեր հասարակայնությանը հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւի նոր ընկերուհին Կատյա Կոմյակովան է եւ նրանք ամուսնանալու լուրջ մտադրություն ունեն, լրագրողներն անմիջապես պարզել են, որ հարսնացուի ընտանիքում ամեն ինչ չէ, որ անամպ է: Կատյայի մայրը զոհվել է ավտովթարից: Իսկ որ ամենասենսացիոն բացահայտումն է, հայրը ժամանակին զինված հարձակման [...]

     
  • 2011-ին ամենից շատ հարստացած մարզիկների տասնյակը

    2011-ին ամենից շատ հարստացած մարզիկների տասնյակը

    Ամերիկյան «Sports Illustrated» հայտնի հանդեսը կազմել է 2011 թվականին ամենից շատ գումար վաստակած տասը մարզիկների ցուցակը: Այն գլխավորում է գոլֆիստ Թայգեր Վուդսը, որը, չնայած ամուսնալուծության գործընթացին, անցած տարի վաստակել է $62,29 միլիոն (ներառված են նաեւ գովազդներից ու հովանավորներից ստացված գումարները): Ամենահարուստ մարզիկների տասնյակում են նաեւ. 2. Ֆիլ Միքելսոն, գոլֆ         61,19 [...]

     
  • Կանանց առաջնությունն ուժեղացել է դրսի ռեսուրսների հաշվին

    Կանանց առաջնությունն ուժեղացել է դրսի ռեսուրսների հաշվին

    Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեցին շախմատի ՀՀ բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Խաղարկվում են ոչ միայն հանրապետության չեմպիոնների ու մրցանակակիրների տիտղոսները, այլեւ երկու հավաքականների մեկական թափուր տեղերը: Կանանց առաջնությունը նախորդներից տարբերվում է անհամեմատ ուժեղ կազմով, ինչը խոստանում է պայքարին լրացուցիչ սրություն հաղորդել: Հենց այդ [...]

     
  • Դեռատի աղջիկներին գինեկոլոգներ են պետք

    Դեռատի աղջիկներին գինեկոլոգներ են պետք

    Մանկական գինեկոլոգիան արդեն դարձել է ավանդապաշտ հայերի միջավայրում ընդունված երեւույթ ու նույնիսկ գործում են նորածիններից մինչեւ 18 տարեկան աղջիկների համար հարմարեցված հատուկ գինեկոլոգիական կաբինետներ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Կամասուտրան՝ մարդկանց մարմիններին

    Կամասուտրան՝ մարդկանց մարմիններին

    Մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ նրանց նախասիրությունները, ապրելակերպը, զբաղմունքը, ցանկությունները: Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչպես ապրել, հագնվել եւ այլն: Եվ յուրաքանչյուրն իր ձեւով է կյանքից հաճույք ստանում. մեկը՝ երգելով, մյուսը՝ պարելով, մեկ այլ մարդ էլ՝ նկարելով: Մեկին դուր է գալիս նկարել կտավի վրա, մյուսին՝ պատերի, իսկ, օրինակ, «Առավոտի» [...]

     
  • Հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չունե՞ն

    Հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չունե՞ն

    ARMACAD գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ցեղասպանագիտական հարցերին նվիրված՝ աշխարհում գոյություն ունի 2 ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային պարբերական: Դրանք են՝ Journal of Genocide Research եւ Holocaust and Genocide Studies-ը: «Հավանաբար քչերի մտքով կանցնի, որ բազմաթիվ ցեղասպանագետներ ունեցող Հայաստանի եւ ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում [...]

     
  • Էլիտարը, կամերայինը եւ մենք

    Էլիտարը, կամերայինը եւ մենք

    Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն առանց պետական կարգավիճակի անում է ավելին:   Արեւմուտքում թագավորական պալատներում եւ նախագահական ընդունելությունների ժամանակ ամենաերաժշտական ֆորմաները (տրիո, կվարտետ, կվինտետից մինչեւ նվագախումբ) կամերային կազմերն են: «Առավոտի» հետ զրուցած աշխարհահռչակ երաժիշտներն առանց բացառության կարծես իրենց պարտադիր մասնակցությունն են ունենում կամերային որեւէ կազմում: Մինչդեռ մեզանում կամերային երաժշտության հանդեպ [...]

     
  • Գեներալների թեման՝ արցախյան «սոուսով»

    Գեներալների թեման՝ արցախյան «սոուսով»

    Իսկ նրանց աղջիկներն ընդամենը պատրվակ են «Հայրի՜կ, գրի՜ր, որ դու նրա եղբայրն ես…» …Գեներալը շոյեց աղջկա մազերը, խորհեց եւ կարճատեւ լռությունից հետո ասաց. «Ոչ, Մարգարիտ, այդպիսի կնոջը չի կարելի խաբել, գրենք նրան ճշմարտությունը»։ Այս տողերը ոչ թե «Հ1»-ով ցուցադրվող «Գեներալի աղջիկը» նոր հեռուստասերիալից են, այլ Հրաչյա Քոչարի «Գեներալի քույրը» ստեղծագործությունից, [...]

     
  • Բժիշկներն առողջացնում են Մեծ Շենը

    Բժիշկներն առողջացնում են Մեծ Շենը

    Նրանք ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղ ժամանակ են գյուղի կողքին Նոր տարին սովորաբար նույնացվում է նոր սպասումների, ակնկալիքների ու նվիրական ցանկությունների իրականացման հետ: Իսկ եթե տարին սկսվում է լավ նորություններով, ապա հույսերը կրկնապատկվում են՝ տարին լավ է լինելու: Այս օրերին նման մթնոլորտ էր տիրում Մարտակերտի Մեծ Շեն գյուղում, որի փոքրիկ [...]

     
  • Լուսաձորում ներդրված մեծ փողերն անարդյունավետ են ծախսվել

    Լուսաձորում ներդրված մեծ փողերն անարդյունավետ են ծախսվել

    Ջրագիծը վթարվել է, մշակույթի տան առաստաղն էլ՝ ճաքճքել Լուսաձոր համայնքի բնակիչներն «Առավոտին» բողոքել էին, որ իրենց համայնքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու կատարված մեծ ներդրումներն անարդյունավետ են եղել: Լուսաձոր այցելության ժամանակ զրուցեցինք համայնքապետ Սուրեն Քոչարյանի, համայնքապետարանի աշխատողների եւ գյուղի բնակիչների հետ: Ըստ Ս. Քոչարյանի, Լուսաձորում [...]

     
  • ՀՀ ոստիկանապետը ԲՀԿ-ականների մասին. «Կապ չունի, թե ինչ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ» (Տեսանյութ)

    ՀՀ ոստիկանապետը ԲՀԿ-ականների մասին. «Կապ չունի, թե ինչ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ» (Տեսանյութ)

    «Մենք չեն ընկնում կուսակցությունների, այլ՝ հանցագործների հետեւից»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  ԲՀԿ թմրամոլ կուսակցականների ձերբակալություններին՝ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Կապ չունի, թե  հանցագործները որ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ, եթե հանցանք են կատարել՝ օրենքի առաջ պետք է  պատասխան տան»: Հարցին, թե ՀՀԿ-ում հանցագործներ չկա՞ն, ինչո՞ւ միայն ԲՀԿ-ականներն էին թիրախում, [...]

     
  • Կինը տաք հագուստ, վառելիք ու սնունդ է ուզում

    Կինը տաք հագուստ, վառելիք ու սնունդ է ուզում

    Որպեսզի կարողանա ձմռան այս ցրտերին դիմանալ Տիկին Գոհարն ամեն անգամ տուն մտնելիս ու դուրս գալիս Աստծուն փառք է տալիս, որ բարեհաջող իջավ-բարձրացավ: Փայտյա աստիճաններն այնքան փտած են, որ ամեն վայրկյան կարող են փլվել: Գոհար Գեւորգյանի պատմելով՝ մի կերպ կարողանում է հոգալ օրվա հացի խնդիրը եւ ոչ մի կոպեկ լրացուցիչ երբեք [...]

     
  • ՀՌԱՀ-ն էլ է լավ բան, Վերահսկիչ պալատն էլ, բայց՝ եթե աշխատեն

    «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գնահատելով հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման փաստը՝ ասաց, թե դա ընդհանուր առմամբ նորմալ բան է, եթե իրականում աշխատի իր գործառույթների շրջանակներում. «Ասենք, իրականում ՀՌԱՀ-ը լա՞վ բան է, թե՞ վատ. իհարկե՝ նորմալ բան է, եթե աշխատի: Վերահսկիչ [...]

     
  • ՀՔԾ-ի որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է

    ՀՔԾ-ի որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է

    Գործարար Սիլվա Համբարձումյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է: Մարզպետը անցած տարվա նոյեմբերի 14-ին հյուրանոցի նախասրահում հարվածել էր Սիլվա Համբարձումյանին, սակայն «ծեծի» հատկանիշներով հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը մեկ ամիս անց [...]

     
  • «Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար»

    «Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար»

    Տեսողական խնդիրներ ունեցող Նաիրան, թեեւ մեծ դժվարությամբ, բայց աշխատում է, երեխային խնամում եւ սեմինարների մասնակցում: Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար հարմար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված [...]

     
  • Սասուն, Արամ, մարզպետ, ՀԱԿ եւ իշխանություն

    Սասուն, Արամ, մարզպետ, ՀԱԿ եւ իշխանություն

    Ի՞նչ ընտրություններ են սպասվում Հրազդանում Փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Գործող քաղաքապետը արդեն չորրորդ անգամն է փորձելու վերընտրվել, իսկ այլընտրանքը ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն է: Իհարկե, երեկ ավելի ուշ հայտնվեց եւս մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետի խորհրդականը, բայց դա հենց այն այլընտրանքը չէ, որը պետք է [...]

     
  • ՀՀ-ում անկախ մարմին կա՞, որ էթիկայի հանձնաժողովը անկախ լինի

    ՀՀ-ում անկախ մարմին կա՞, որ էթիկայի հանձնաժողովը անկախ լինի

    Ընդդիմադիր գործիչների դիտարկմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման գաղափարը ետին նպատակներ ունի: Հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը: Օրենքը ՀՀ խորհրդարանում ընդունվել էր դեռեւս անցյալ տարվա կեսերին, բայց դրա [...]

     
  • «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»

    «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»

    Այսպես արձագանքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի՝ երեկ մեր թերթում արտահայտած այն մտքին, որ մեծամասնական կարգով առաջադրվողների կարիքը մեր ժողովուրդը ունի, քանի որ վերջիններս տարբեր կարգի օգնություններ են տալիս մարդկանց: Արամ Գասպարիչը զավեշտ է համարում, որ իշխող՝ պետական ծրագիր իրականացնող կուսակցության ներկայացուցիչը նման մտքեր է [...]

     
  • Բարեգործական պրոցես

    Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից «Առավոտ» թերթին. «Տեսեք, մեծամասնականով առաջադրվում են, այսպես ասած, օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի: Բնականաբար, մտավորականը կամ ինտելիգենտ մարդը չի կարող տանիք վերանորոգել, ծախսեր անել, գործարարը կարող է, այսինքն՝ մեր հասարակությունը դեռեւս դրա կարիքը զգում է, եւ եթե մենք փակենք այդ լուսամուտը, շատ հնարավոր է՝ այլ բաներ լինեն: Իսկ այս դեպքում հասարակությունը կարծես օգնության կարիք է զգում, եւ հենց այդ բիզնեսմենները այդ օգնությունը տալիս են: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, կարելի է ասել՝ ընտրական, բարեգործական ինչ-որ պրոցես է (ծիծաղում է)»: Ես էլ եմ ծիծաղում պարոն Զոհրաբյանի հետ միասին: Որովհետեւ այդ պատգամավորը միանգամայն ճշգրիտ է բնութագրել արդեն գրեթե 17 տարի Հայաստանում տեղի ունեցող ընտրական, իսկ ավելի լայն իմաստով՝ քաղաքական պրոցեսները: Քանի որ ժողովրդին, հասարակությանը մտավորական մարդիկ պետք չեն, այլ պետք են տանիք վերանորոգողներ եւ ծախս անողներ, շատ տրամաբանական է, որ հենց այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում: Ինչի՞ համար՝ դուք կհարցնեք: Շատ պարզ. որպեսզի կառավարությունում եւ պետական ղեկավարման այլ օղակներում նստած՝ իրենց նման ոչ մտավորական մարդկանց հետ միասին կարողանան շռայլորեն օգտվել կյանքի բարիքներից: Իսկ ժողովուրդը եւ հասարակությունը, որն այս 17 տարում արդեն հասցրել է վերջնականապես հուսահատվել եւ բարոյալքվել, պետք է բավարարվի վերանորոգված տանիքով եւ իր վրա ծախսած այլ մանր գումարներով: Դա է նրա պահանջարկը, եւ եթե, ի դեմս մեծամասնական պատգամավորների, դրան ընդառաջ կստեղծվի համապատասխան առաջարկ, կլինեն «այլ բաներ», ըստ երեւույթին՝ սոցիալական բունտ:

     
  • 12.01.2012

     
  • Արշավորդը ղեկին քնել է ու ենթարկվել սարսափելի վթարի

    Արշավորդը ղեկին քնել է ու ենթարկվել սարսափելի վթարի

    «Դաքար 2012»-ի 9-րդ փուլում բեռնատարների պայքարի երկրորդ հորիզոնականում ընթացող չեխական «Տատրա» ավտոմեքենայի անձնակազմը սարսափելի վթարի է ենթարկվել: Ընթացքի ժամանակ ղեկին նստած արշավորդը քնով է անցել, ինչի պատճառով մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մի քանի անգամ շրջվել է: Օգնության հասած մրցակիցները անձնակազմի անդամներին գանգի եւ ողնաշարի կոտրվածքներով հանել են մեքենայից: Բարեբախտաբար, զոհ [...]

     
  • ՀՀ ոստիկանապետ. «Ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների ու քյոխվաների համակարգի»

    ՀՀ ոստիկանապետ. «Ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների ու քյոխվաների համակարգի»

    Արդեն 20 տարի է ՝ոստիկանները կորցրել են իրենց հեղինակությունը, ինքնասիրությունը: Այսօր կառավարության նիստից հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքերով, ոստիկաններին այսօր արդարացիորեն ծաղրում են՝ «Միլիցա-պեպելնիցա» որակումներով. «Որովհետեւ կորցրել ենք վստահությունը: Մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, ես չգիտեմ, քյոխվաների ապարատի: Էդպես չի կարելի ապրել:Մեր [...]

     
  • Աղոթիր կամ վճարիր. Վեսթմինսթրյան տաճար մտնելու գինը դա է

    Աղոթիր կամ վճարիր. Վեսթմինսթրյան տաճար մտնելու գինը դա է

    Լոնդոնում շատ թանգարանների եւ ցուցասրահների մուտքն ազատ է բոլոր այցելուների համար. բրիտանական կառավարությունը հոգում է այդ մշակութային օջախների խնդիրներն այնպես, որ այցելուներից վարձավճար վերցնելու կարիք դրանք չեն ունենում: Փոխարենը ազատ չի, ասենք, Վեսթմինսթրյան աբբայության, կամ ավելի ճիշտ` Վեսթմինսթրում գտնվող սուրբ Պետրոսի գոթական տաճարի մուտքը: Այս տաճարում են թագադրվել եւ հետագայում` [...]

     
  • Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել

    Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել

    Դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությամբ վարակված 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով գործ է հարուցվել: ՀՀ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ գործը հարուցվել է Քրօր. 376 հոդվածի 2-րդ մասով: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը

    ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը

    ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են պնդել Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու  իրավունքների եւ ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է հունվարի 11-ին Բեռլինի Կորբեր հիմնադրամում`անդրատլանտյան կապերի մասին ելույթում: Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի [...]

     
  • Կընդլայնվի պայմանագրային ծառայությունը

    Կընդլայնվի պայմանագրային ծառայությունը

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակելու և ազատելու ժամանակ թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության

     
  • Հայագիտությունը պետության հոգածության առարկա է

    Հայագիտությունը պետության հոգածության առարկա է

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։ Փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։ Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի անկախ պետականության ամրապնդումն [...]

     
  • Հրաչ Քեշիշյանը նոր մեդիահոլդինգի գլխավոր պրոդյուսեր

    Հրաչ Քեշիշյանը նոր մեդիահոլդինգի գլխավոր պրոդյուսեր

    «Սի էս» մեդիահոլդինիգը, որի մեջ գործում են «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV» հեռուստաընկերությունները, վերանվանվում է «Պանարմենիան», որի գլխավոր պրոդյուսեր է նշանակվելու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչ Քեշիշյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե իրեն «ATV»-ի տնօրենի պաշտոնից ազատել են եւ կնշանակեն «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV»-ի հեռուստաընկերությունների [...]

     
  • 2007-ին ՀՀԿ-ն «փափախը» աչքերին քաշա՞ծ է գնացել ընտրության

    2007-ին ՀՀԿ-ն «փափախը» աչքերին քաշա՞ծ է գնացել ընտրության

    ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե «այսօրվա Հանրապետականը առաջվանը չէ, մենք այսօր ընտրությունների ենք գնում բաց ճակատով»: «ՉԻ»- Փաստորեն՝ 2007-ին Հանրապետականը բաց ճակատով չի գնացել ընտրությունների: Փափախը քաշել է աչքերին, գլուխը կախել ու պատերի տակով թաքուն  մտել խորհրդարան: Այդ հիմա է, որ որոշել են թափանցիկ եւ արդար  ճանապարհով գնալ, [...]

     
  • Տուժած սփյուռքահայերի հաշվապահությունը վարել է նույն ֆիրման

    Տուժած սփյուռքահայերի հաշվապահությունը վարել է նույն ֆիրման

    Հատված «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ հարցազրույցից: – Աշխեն, Դուք այս քաղաքականությունը սփյուռքահայերի դեմ միտումնավոր քաղաքականությո՞ւն եք համարում, ինչպես Նարեկ Հարթունյանի, Էդմոն Խուդոյանի եւ մյուս սփյուռքահայերի նկատմամբ եղավ, թե՞ իշխանության ներսում իրար հետ ինչ-որ բան կիսելու հարցեր կան։ – Հայաստանում համակարգն աշխատում է սփյուռքահայերի դեմ։ Մենք՝ [...]

     
  • Արամ Մանուկյան. «Ամբողջ այս ընթացքում ՀԱԿ-ն է եղել ժողովրդին զսպողը»

    Արամ Մանուկյան. «Ամբողջ այս ընթացքում ՀԱԿ-ն է եղել ժողովրդին զսպողը»

    Հատված ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից – Հաշվի առնելով, որ այս ընտրություններն այդքան կենսական են իշխանությունների համար, հատկապես եթե նկատի ունենանք նաեւ ապագա նախագահական ընտրությունները, մտավախություն չկա՞, որ կարող են կոշտ մեթոդների դիմել կամ ատամները սրած պահել այն, ինչ ունեն։ – Ընտրությունն իրենցն Է։ Վերջին հաշվով, ժողովուրդը պետք Է [...]

     
  • «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ երիտասարդական մշակույթի կենտրոն

    «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ երիտասարդական մշակույթի կենտրոն

    Դեռեւս 2010 թվականին սկսված եւ հանրության, այդ թվում ճարտարապետների միահամուռ պայքարի շնորհիվ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն ամառային դահլիճը հիմա էլ նույն անմխիթար վիճակում է: Բնականաբար պայքարի նպատակը ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի ստեղծած հետաքրքիր եւ ժամանակին ըմբոստ, ավանգարդիստական համարվող ստեղծագործությունը պարապ եւ կիսաքանդ թողնելը չէր, այլ այն [...]

     
  • Կանանց միջադիրների հարցը՝ ՀՀ կառավարության նիստում

    Կանանց միջադիրների հարցը՝ ՀՀ կառավարության նիստում

    ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել Է մի դարակազմիկ հարց։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2003 թվականի որոշումներից մեկում կատարվելիք մի փոփոխության նախագիծ։ Ըստ այդ փոփոխության՝ նախատեսվում Է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի. «…կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված [...]

     
  • Չորս մարզ թերանում է

    ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ երեկոյան տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում: Արագածոտնում, Արմավիրում, [...]

     
  • Եվրոդատարանը չպե՞տք է քննության առներ Հայաստանից եւ Ադրբեջանից փախստականների դիմումները

    Եվրոդատարանը չպե՞տք է քննության առներ Հայաստանից եւ Ադրբեջանից փախստականների դիմումները

    Լեռնային Ղարաբաղի պատերազմից 18 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է ընդունել երկու գանգատ, որոնցից երկուսի դեպքում էլ հայցվոր քաղաքացիները պնդում են, որ 1992 թվականին իրենց իսկ տներից վտարվել են պատերազմի պատճառով։ Նրանք այդպես էլ չեն կարողացել հետ վերադառնալ իրենց տները նույնիսկ 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրից հետո։ Ընդդեմ [...]

     
  • Ճանապարհները բաց են, բայց կան սառցապատ հատվածներ

    Այսօր առավոտ հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են, տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Սելիմի լեռնանցքում Սիսիանի եւ Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում: Ճանապարհների մաքրման աշխատանքները, սակայն շարունակվում են [...]

     
  • Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ ՕԵԿ-ը հազիվ 2 տոկոս ձայն հավաքի

    Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ ՕԵԿ-ը հազիվ 2 տոկոս ձայն հավաքի

    Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2012-ին ընտրական պայքարը կընթանա հիմնականում մի քանի ուժերի միջեւ։ Հովհաննիսյանը մրցակիցներին պայմանականորեն բաժանում է երկու խմբի՝ «ա» եւ «բ»: «Ա» խմբում, ըստ նրա, ընդգրկված են երեք հիմնական ուժերն ու մրցակիցները՝ «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական կուսակցություն եւ Հայ ազգային կոնգրես։ «Բ» խմբում Հ. Հովհաննիսյանն առանձնացնում [...]

     
  • Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

    Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը հաղորդում  է , որ  հանրապետության տարածքում  hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, [...]

     
  • «Արայ»-ի տիրոջ ինքնասպանության վարկածը հաստատեցին

    «Արայ»-ի տիրոջ ինքնասպանության վարկածը հաստատեցին

    «Արայ» ընկերության սեփականատիրոջ մահվան գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են, ըստ որի՝ նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հնքնասպանության վարկածը։ Այդ մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արմեն Պետրոսյանի դիակը՝ աջ քունքի հրազենային վնասվածքով, գտել էին իր «BMW X-5» մեքենայի մեջ, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող [...]

     
  • Կոմունիստներից Պարույր Հայրիկյանին՝ 40 հազար դրամ

    Կոմունիստներից Պարույր Հայրիկյանին՝ 40 հազար դրամ

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 19-ին կայացրել է Պարույր Հայրիկյանն ընդդեմ կոմունիստներ Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պետրոսյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջների վերաբերյալ գործով վճիռը։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեր թերթը տպագրել էր երկու բանավիճող կողմերի՝ կոմունիստներ  Գեղամ Գալստյանի եւ [...]

     
  • Մեսսիի առաջին պայմանագիրը ստորագրվել է անձեռոցիկի վրա

    Մեսսիի առաջին պայմանագիրը ստորագրվել է անձեռոցիկի վրա

    Այդ պատմական անձեռոցիկը որպես եզակի փաստաթուղթ «Բարսելոնայի» թանգարանի  տնօրենին հանձնել է «Ոսկե գնդակի» եռակի տիրակալի գործակալը: Սակայն դա  պահարանում փակված մնալու է մինչեւ Լիոնել Մեսսին չտա հրապարակավ ցուցադրելու  իր համաձայնությունը: 2000 թվականի վերջերին, երբ 13-ամյա Լեոն արդեն երեք ամիս մարզվել էր  «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայում, հայրը ցանկացել է որդուն հանել եւ  [...]

     
  • Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»

    Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»

    Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է իրեն, և իր կյանք այժմ վտանգի տակ է: «Հուրիեթ» պարբերական վկայությամբ, լրագրողի սպանության գործով դատական 24-րդ նիստի ընթացքում կասկածյալ Յասին Հայալն ասել է, թե բանտի պահակները սպառնացել են իրեն, և խնդրել, որ [...]

     
  • Սկանդալային ֆուտբոլիստը՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի

    Սկանդալային ֆուտբոլիստը՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի

    Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, որ ֆուտբոլային աշխարհին քաջ հայտնի է որպես սկանդալային բազմաթիվ պատմությունների հեղինակ ու մասնակից, որոշել է ապրիլի վերջերին կայանալիք նախագահական ընտրություններում ձեռնոց նետել Նիկոլյա Սարկոզիին՝ առաջադրելով իր թեկնածությունը: Նա արդեն նամակներ է ուղարկել երկրի մի քանի տասնյակ քաղաքապետերի, ինչը ոչ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan