Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը հաստատել է կրկին չեմպիոն դառնալու իր մտադրությունը

Հունվար 12,2012 19:21

Այսօր Գերմանիայում միջին քաշային բռնցքամարտիկներ Արթուր
Աբրահամը եւ 

արգենտինացի Օսկար Ֆարիասը հունվարի 14-ին կայանալիք մենամարտից առաջ հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ  խոսել առաջիկա հանդիպման ու 2012 թվականի իրենց ծրագրերի մասին:

IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը վերահաստատել է այս տարի կրկին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու իր վճռականությունը` խոստանալով 2012 թվականն սկսել եւ ավարտել հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը մինչ այդ` հունվարի 8-ին, բաց մարզում էր անցկացրել, որին ներկա է եղել ավելի քան 1000 երկրպագու: ԶԼՄ-ները տեղեկացնում են նաեւ, որ Աբրահամ-Ֆարիաս մենամարտի բոլոր 4000 տոմսերն արդեն սպառվել են: Այդպիսի աջակցության համար Արթուր Աբրահամը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 
Ասուլիսի մանրամասները` «Առավոտի» վաղվա տպագիր համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031