Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուին Կապանի փողոցում զբոսնելիս են տեսել

Ապրիլ 05,2012 22:23

Պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր ոտքով շրջում էր Կապանի փողոցներում, ինչը շատ բնակիչների համար անսպասելի եւ անսովոր էր: Իրենց պատգամավորին սովորական օրերին նրանք փողոցում գրեթե չեն  հադիպել, ուստի այսօր պատգամավորին փողոցում տեսած կապանցիների համար անակնկալ էր դա, եւ նույնիսկ ոմանք ուրախությամբ էին պատմում իրենց մտերիմներին այդ մասին: «Զարմացած էի, երբ տեսա պատգամավորին, մի պահ մտածում էի ի՞նքն է, թե՞ ինքը չէ, բայց հետո համոզվեցի, որ չեմ սխալվում: Ընտրությունները լավ առիթ են սովորական քաղաքացիներիս համար` մեր պատգամավորներին  գոնե մոտիկից տեսնելու», -ասում էր կապանաբնակ քաղաքացին:

ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն երրորդ տարին է առաջադրվում: Նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: ՀՀԿ ներկայացուցչից բացի այստեղ ԱԺ մեծամասնական ընտրկարգով  առաջադրվել են նաեւ  պատգամավորի 4 այլ թեկնածու` ՀՅԴ-ից` Աժ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը,  ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը, անկուսակցական Նարինե Մովսիսյանը եւ կրկին անկուսակցական Հայկ Բարսամյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30