Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանում է Աշոտ Նավասարդյանի կնոջ երազը՝ ՀՀԿ-ի մասին

Ապրիլ 06,2012 18:14

Աշոտ Նավասարդյանի կինը երազ էր տեսել, որ Հանրապետական կուսակցությունն է հաղթելու: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ տիկին Արմինեն նման երազներ չի՞ տեսնում «Ժառանգության» մասին՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ. «Կարծում եմ, որ տիկին  Նավասարդյանն իսկապես հարգելի համաքաղաքացի է, ով ժամանակից շուտ մեզ բոլորիս հետ կորցրել է ամուսնուն՝ մի ազգային գործիչ,  հիմնադիր այդ կուսակցության: Կարծում եմ՝ երազ լինի, թե չէ՝ նա եւս գիտակցում է, որ Աշոտ Նավասարդյանի մարմնավորած արժեքները, իր պատկերացրած կուսակցությունը, Նժդեհի հավատամքն ու այսօրվա իրականությունը քիչ աղերսներ ունեն միմյանց հետ: Եվ կարծում եմ, որ հենց դրա համար նա ամեն ինչն իր երազի մեջ տեսավ, որովհետեւ իրականությունը ուրիշ բան է ցուցանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30