Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ եւ պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ չափանիշների վրա»

Մարտ 07,2024 19:33

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ ԵԺԿ համագումարում, հանդիպել է առաջնորդներին

Բուխարեստ, Ռումինիա։ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

Դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին եւ միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատական դիտարկումները եւ տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաեւ օրինականորեն ընտրված առաջնորդների եւ այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:

«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ եւ պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ չափանիշների վրա», – եզրափակել է նա:

Համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ եւ տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031