Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ներկայացուցիչները բնակարաններ են այցելում ու ճշտումներ անում

Ապրիլ 06,2012 19:44

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի շտաբի ներկայացուցիչները Կապանի մի շարք բնակարանների դռներն էին բախում, բնակիչներից ճշտում, թե բնակարանում քանի՞ մարդ կա ապրող, քանի՞սն են գրանցված եւ այլն:

Կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Կամո Աբրահամյանից փորձեցինք պարզաբանում ստանալ փաստի վերաբերյալ : Պարոն Աբրահամյանը «Առավոտի»-ին փոխանցեց, որ ընտրացուցակների իսկությունն էին ճշտում, արտերկրում գտնվողների կամ մահացածների վերաբերյալ էին տեղեկություններ հավաքում ու ստուգում: «Մեր ներկայացուցիչները միայն այն տներն են այցելել, որոնք կասկածելի էին թվում մեզ, քանի որ ընտրացուցակներում մահացածների կամ արտերկրում գտնվողների անունները մեծ թիվ են կազմում: Միայն անհատական տներից բաղկացած Սպանդարյան թաղամասի նրբանցքից 65 ընտրողի անուն ազգանուն կա ընտրացուցակներում, որոնց թաղամասի բնակիչներից եւ ոչ մեկը չի ճանաչում, դրա համար էլ ստուգում ենք», – տեղեկացրեց կառույցի ղեկավարը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30