Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներին այցելեցին հարազատները

Ապրիլ 08,2012 16:17

Արագածոտնի մարզից Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող 245 զինվորի համար ապրիլի 7-ը կրկնակի տոն էր: Նրանց այցելության էին գնացել  իրենց ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները: Ավելի լավ նվեր Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ հնարավոր չէր մատուցել հատկապես զինվորների մայրերին, տատիկներին, քույրերին: Անակնկալի հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպությունն էր եւ մարզպետարանը: Նախաձեռնությունը, որն ի դեպ, աննախադեպ չէ, ձեռնարկվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, որի կողմից կազմակերպվել էր տարբեր զորամասերից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ զինվորների տեղափոխումն եւ հանդիպման այլ մանրամասներ:

Մարզպետ Սարգիս Սահակյանի, ով նաեւ ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարն է, հանձնարարականով, կազմակերպիչները հոգացել էին ամեն ինչի մասին: Ապրիլի 6-ին մարզի բոլոր տարածաշրջաններից կազմակերպվեց Արցախ մեկնողների ժամանումը մարզկենտրոն: Նույն օրը՝ երեկոյան հարմարավետ ավտոբուսների շարասյունը՝ համապատասխան ուղեկցող մեքենաներով, շարժվեց դեպի Արցախ: Ճանապարհին ուղեւորներին մատուցվեց սնունդ, քաղցրավենիք, ըմպելիքներ:

Ապրիլի 7-ի առավոտյան նրանք արդեն Ստեփանակերտում էին՝ իրենց զինվոր զավակների հետ: Այստեղ եւս ստեղծվել էին հանդիպումը հետաքրքիր, բովանդակալից եւ, որ ամենակարեւորն է, անհոգ անցկացնելու համար բոլոր պայմանները: Մի քանի ժամ շարունակ  զինվորներն իրենց հարազատների հետ էին, որի ընթացքում նրանք հասցրին թոթափել կարոտն ու վայելել հարազատների հետ շփման հաճույքը: Հուզումնալից հանդիպումներով, հետաքրքիր, ուրախ զրույցներով եւ իրավիճակներով հագեցած օրվա ավարտին կայացավ հրաժեշտը: Հարազատները վերադարձան տուն՝  սրտով եւ կազմակերպիչների հանդեպ երախտագիտության զգացումով, իսկ զինվորները՝ նոր լիցքեր ստացած ու հոգեկան մեծ բավարարվածությամբ:

ՀՀ   Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30