Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ին հավաստիացրել են՝ խախտումները վերացրել են, բայց չեն վերացրել

Ապրիլ 14,2012 17:57

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախընտրական քարոզարշավի կարգի մի շարք խախտումներ է արձանագրել: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խախտումներից առանձնացրեց  հասարակական տրանսպորտների վրա կուսակցությունների նախընտրական պաստառները. «Նշված հարցի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է, որ դա օրենքի պահանջի խախտում է  եւ մեզ հավաստիացրել են, որ նշված խախտումները վերացվել են»:
Նա նշեց, որ առանձին դեպքերում էլ պատգամավորի թեկնածուների  պաստառներն են  փակցվել ոչ այնտեղ, որտեղ պետք է փակցվեին: «ԿԸՀ –ի կողմից բարձրացված հարցերը օպերատիվ լուծում են գտել»,- վստահեցրեց պարոն Մուկուչյանը:
Նա ասաց, որ իրավախախտներն էլ վարչական պատասխանատվության են ենթարկվելու:
Պարոն Մուկուչյանը չարձագանքեց այն դիտարկմանը, թե այսօր էլ քաղաքում կուսակցությունների պաստառներով հասարակակական տրանսպորտ է երթեւեկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30