Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը հեղափոխության կոչ է անում

Ապրիլ 17,2012 21:37

Ռոմիկ Մանուկյանը` որպես Հեղափոխական Դաշնակցության անդամ, հեղափոխական կոչեր էր անում

Երեկ Արթիկի կենտրոնական  հրապարակում  Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական  Ռոմիկ Մանուկյանը իր «զեմլյակների» մոտ մի բոցաշունչ ելույթ ունեցավ` դատապարտելով այն «թալանչիներին», ովքեր  ընտրակաշառք են բաժանում  ու ընտրություններից մի քանի օր անց` ժողովրդի ջանից են հանում: «Արթիկը տարածաշրջանում միշտ տարբերվել է բոլոր համայնքներից, այստեղ մտավորականը արժեք է ունեցել, քաղաքական ուժերը համագործակցել են, քաղաքականցված է եղել Արթիկը տարածաշրջանում: Ես կուզենայի, որ այս ոճով արթիկցիները նորից ոտքի կանգնեն, նորից հիշեն այն օրերը, որ առաջին ջոկատները ձևավորեցին և Արցախը ազատագրեցին, եկեք նույն ազատագրումը փորձենք իրականացնել ամսի 6-ին: Արաբական երկրների արյունաթափությունը մոտենում է տարածաշրջանին: Մի օր հասնելու է էստեղ, եղբայրասպանությունը, եկե’ք, այդ հեղափոխությունը անենք ամսի 6-ին, միաձայն , մեկ գրիչով, հակառակ դեպքում մեկ տարի հետո, երկու տարի հետո լինելու է եղբայրասպանությունը: Եկեք, այդ օր կատարենք հեղափոխությունը»,-կոչ արեց Շիրակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան` հույս հայտնելով, որ մայիսի 6-ից հետո իշխանափոխություն կլինի:

Այնուհետ Ռոմիկ Մանուկյանը անցավ բարեգործական սնունդների ու վառելիքի  թեմային: «Հուսանք, որ ամսի 6-ից հետո չեն լինելու այն բարեգործական սնունդների, վառելիքի գների աճը, որը փոխվեց ընտրակաշառքի. 5000-ով դիզվառելիք տվեցին, 2000-ով այս օրերերին թանկացրեցին, շաքարավազը երկու տարի առաջ 250 դրամ էր, հիմա արդեն մոտենում է 500 դրամի, ահա այս  առևտրի, թալանի արդյունքով է, որ վերադարձնում են ձեզ: Մի շաբաթվա ձեր առևտուրը վերածվում է 10 000 դրամի և մի շաբաթվա համար դուք տուժվելու եք ևս 5 տարի», -եզրափակեց նախկին մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30