Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինձ մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու մեջ, դուք եք մեղավոր, որովհետեւ ձեր գրած դասագրքերով եմ ես գնացել դպրոց, սովորել». Ռուբինյան

Ապրիլ 11,2024 18:22

Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարեց. «Կան հանրագիտարաններ, կա ինտերնետ, կարող եք բացել, նայել, թե որտեղով են անցել ՀԽՍՀ սահմանները: Դժվար չի դա:

Կարող եք բացել կրթական համակարգում օգտագործվող աշխարհագրության դասագրքերը, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի կողմից Հայաստանը ղեկավարող տարիներին գրված եւ օգտագործված, այնտեղ գրված է՝ ՀՀ տարածքը կազմում է 29.743 քկմ: Կարող եք տեսնել ՀՀ սահմանները:

Եթե ինձ պայմանական մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու կամ նշելու մեջ, դուք եք մեղավոր, որովհետեւ ձեր գրած դասագրքերով եմ ես գնացել դպրոց, սովորել: Իմ՝ դպրոցում սովորելու տարիներին երկու անգամ Լեւոն Մկրտչյանը եղել է Կրթության եւ գիտության նախարար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930