Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի սահմանագոտում զոհի եւ վիրավորի կապակցությամբ սպա է ձերբակալվել

Ապրիլ 19,2012 21:22

Ապրիլի 18-ին  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  սահմանագոտում   հրազենային վնասվածքից զոհվել էր   22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ  Մարգարյանը, վիրավորվել՝    22-ամյա Կարեն Մովսիսյանը: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը, եւ առաջիկայում պետք է  զորացրվեին: Դեպքի կապակցությամբ  հարուցվել էր քրեական գործ, կատարվում է  քննություն: Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Լենտուշ  Գրիգորյանը: Նա Բագրատաշեն գյուղի  բնակիչ է: Լենտուշ Գրիգորյանի  ձերբակալությունը կապված է այն բանի հետ, որ վերոհիշյալ  դեպքը տեղի է ունեցել հայ զինծառայողների կրակոցների  հետեւանքով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30