Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ ավելի քան 40 հազար անդամների մեջ նաեւ աննամուսներ կան

Ապրիլ 25,2012 23:51

«Եթե մտահոգ են ու իրոք ցավում են երկրապահի համար ու համարում են, որ ինչ որ  բան կա սխալ կամ  պետք է ազդեն  այդ ուղեգծի, քաղաքականության վրա, կամ էլ պետք է դուրս գան ԵԿՄ-ի շարքերից», – Aravot.am- ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը՝ անդրադառնալով  ԵԿՄ անդամ, գյումրեցի ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի հայտարարություններին, թե միությունում մնացել են աննամուսները, տակ փորողներն ու դավաճանները:

Պարոն Վարդանյանն ասաց, որ այսօր ԵԿՄ-ն էլ կարիք ունի նման մարդկանցից մաքրել իր շարքերը: Նրա խոսքերով, այս տարի Երկրապահ կամավորականների միությունից 27 անդամ է դուրս եկել, բայց փոխարենը 4827 նոր անդամով է համալրվել.« Երկրապահից  եթե մի խումբ մարդիկ  դժգոհ են, կարող են փորձել ճիշտ հունի վրա դնել կամ դիմում գրել ու դուրս գալ: Չարախոսներ միշտ են եղել ու կան նաեւ հիմա, ու փորձեր եղել են միությունը  քանդելու, բայց ԵԿՄ-ն չի քանդվի, հայ ազգի թշնամիներն են, որ կարող են ասել թող քանդվի: Բոլորի անունից չեմ կարող խոսել, հնարավոր է ՝ ավելի քան  40 000 անդամների մեջ կարող են նաեւ աննամուսներ, դավաճաններ ու տակ փորողներ լինեն լինեն… բայց ԵԿՄ-ի կարիքը շատ ունեն,  վաղը չէ մյուս օրը Աստված չանի պատերազմ եղավ, էլի պիտի ընկնեն էս տղերքի ոտքերը՝ ասեն վայ մեզ փրկեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30