Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի այգում կարմիրբերետավորները 7 ակտիվիստ են բերման ենթարկել (տեսանյութ)

Ապրիլ 29,2012 15:53

Քիչ առաջ Մաշտոցի այգում ոստիկանների և ակտիվիստների միջեւ բախումների արդյունքում Ոստիկանության կարմիրբերետավոր աշխատակիցները բերման են ենթարկել 6 ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, ինչը այգում մեծ իրարանցում է առաջացրել։

Բերման ենթարկվածներն են ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Վահրամ Սողոմոնյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարեն Հարությունյանը, Արաման Յարալյանը և ապամոնտաժող բրիգադից Արմեն Հովհաննիսյանը։

Երևանի փոխոստկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Tert.am–ին չպարզաբանեց, թե ինչ հիմունքներով են ակտիվիստներին բերման ենթարկում՝ խորհուրդ տալով դիմել Ոստիկանության մամուլի ծառայություն։

Ակտիվիստներն այժմ հավաքվում են, որպեսզի գնան Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, որտեղ ենթադրվում է, որ տարել են ակտիվիստներին։

թերթ.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30