Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Որեւէ հակասություն չկա Լեւոն Զուրաբյանի եւ իմ ասածի միջեւ»

Ապրիլ 30,2012 11:23

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միասնական շտաբի հետ կապված հայտարարել էր, որ այն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, որի աշխատանքներին «Ժառանգությունը» չի ուզում մասնակցել: Շտաբի աշխատանքներին մասնակցող ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առիթով ճշտել էր Ստյոպա Սաֆարյանին ու վստահեցրել, որ այն ավելի շուտ Ադոլֆ Հիտլերինն է կամ Ֆանտոմասինը:

«Դա միայն Լեւոն Զուրաբյանը կիմանա՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պահով, այլ նաեւ Ֆանտոմասի պահով, անկեղծ ասած»,- այսպես պատասխանեց պարոն Սաֆարյանը՝ ՀԱԿ անդամի հեգնանքին՝ նշելով. «Մեր դաշտում սեզոնային վարքագիծը մի փոքր ընդունված գործելակերպ է  դարձել, եւ մի օր կարելի է Ֆանտոմասինը լինել, մի օր կարելի է Քոչարյանինը լինել, մի օր մյուսինը: Այնպես որ որեւէ հակասություն չկա Լեւոն Զուրաբյանի եւ իմ ասածի միջեւ: Ես կասեի՝ Զուրաբյանը լրացրել է ինձ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30