Կապանում կայացավ բանավեճ` ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ

Այսօր Կապանում կազմակերպվել էր բանավեճ, որին մասնակցելու հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչներն ու  թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  թեկնածուները պետք է քննարկեին եւ արտահայտեին իրենց դիրքորոշումները Սյունիքի մարզում առկա հիմնախնդիրների  ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Պատգամավորության թեկնածուներից ներկայացել էր միայն անկուսակացական ու միակ կին ներկայացուցիչ Նարինե Մովսիսյանը, իսկ կուսակցություններից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի Կապանի ներկայացուցիչները, ովքեր իրենց տեսակետներն ու լուծման տարբերակներն առաջարկեցին  բանավեճի ընթացքում բարձրացված  տարաբնույթ խնդիրների` հանքարդյունաբերության, վարկային, հարկային քաղաքականության եւ այլ օրախնդիր  թեմաների վերաբերյալ: Անդրադառնալով երկրում առկա եւ բնակչության շրջանում տիրող ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակներին, օրեցօր ավելացող աղքատության տեմպերին, դատարկվող գյուղերին, փոքր եւ միջին բիզնեսների համար մշակված սխալ քաղաքականությանը, մենաշնորհներին եւ գերիշխող դիրք ունեցողներին, արտագաղթին, հանքարդյունաբերական ոլորտին բնորոշ հիմնախնդիրներին` հրավիրված ներկայացուցիչներն առաջարկեցին դրանց լուծման իրենց մեխանիզմները, որոնք կլինեն ի նպաստ ժողովրդի:

Ընտանեկան փոքր եւ միջին բիզնեսի խրախուսում եւ հարկերից ազատում, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող Սյունիքի ներուժը օգտագործել եւ ծառայեցնել սյունեցիներին, Տաթեւ ՀԷԿ-ում արտադրվող 1 դրամ արժողությամբ 1 կվտ էլեկտրոէներգիան 25 դրամով սյունեցիներին չվաճառելու, ալյուրը դրսից չներկրելու համար տեղում հացի խնդիր լուծելու, Կապանի կոմբինատում դրսից արտասահմանցի աշխատողներ բարձր վարձատրությամբ բերելու փոխարեն տեղական հմուտ մասնագետներին ընդուենլու ու աշխատատեղերի ապահովման խնդիրներ ստեղծելու առաջարկներ բարձրացրեցին հանդիպման ներկաները: «Ճիշտ համակարգման ու ճիշտ կառավարման անհրաժեշտության կարիք կա: Մարզը պետք է ուեննա իր բյուջեն, որը կնպատակուղղվի բնակչության խնդիրների լուծմանը: Հվասար պայմանների ստեղծել բոլորի համար, խրախուսել ընտանեկան բիզնեսը եւ ազատել հարկերից, նպատսել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, սահամանպակումներ դրվեն սուպերմարկետների գործուենության նկատմամաբ, կառավարման ճիշտ մեխանիզմներ մշակեն բոլոր ոլորտներում, ձեւավորել լեգիտիմ  իշխանություններ եւ նոր մտածելակերպով իշխանություններ, որ պետք է մտածեն, որ այսպես այլեւս շարուանակել չի կարելի», -այսպիսի կարծիքներ են բանավեճի մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներն ու թեկնածուն:

Մոտ մեկ ժամ տեւած բանավեճը Կապանում կազմակերպել էր Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որը նմանատիպ մի բանվեճ էլ անցկացրել էր Սիսիանում` թիվ 37 ընտրատարածքի ներկայացուցիչների համար եւ հավասար հանրավորություններ ստեղծել նրանց համար ազատ արտահայտվելու:  Նախապես արված հետազոտության հիման վրա մշակվել էր Սյունիքի մարզում կանանց ձեռներեցության  զարգացման հնարավորությունների զարգացմանն ուղղված առաջարկ- փաթեթ եւ ներկայացվել բոլոր թեկնածուներին ու կուսակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի իրենք իրենց դիրքորոշումն արտահայտեն դրանց վերաբերյալ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք