Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքահայ երիտասարդներին . Դուք վայելելու եք Հայաստանը

Հունիս 18,2012 13:52

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Անցյալ տարիներին ծրագրի ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1800 սփյուռքահայ: Նախարարությունն այս տարի ակնկալում է եւս 1000 երիտասարդների այցելություն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ բարի գալուստ է մաղթում երիտասարդներին, ապա ասում, որ իրենց շատ հետաքրքիր պահեր են սպասվում Հայաստանում. «Դուք վայելելու եք Հայաստանը, լինելու եք մեր թանգարաններում, հանդիպելու եք Ձեր տարեկիցների հետ: Հայաստանում գտնելու եք Ձեր երկրորդ ընտանիքը, որոնց հետ ընկերանալու եք»:
Մասնակիցները վերջին օրերը անցկացնելու են «Արի տուն» ճամբարում, որտեղ հանդիպելու են քաղաքական ու մշակութային գործիչների հետ:
Նախարար Հակոբյանը հավատացած է`երիտասարդները ընդմիշտ կապվելու են Հայաստանի հետ. «Ես համոզված եմ` մեկնելու եք՝ հետ գալու ակնկալիքով»:
Մանվել Մանուկյանը, ով եկել է Ուկրաինայի Խարկով քաղաքից, անձամբ նախարարի ձեռքից ստացավ ծրագրի խորհրդանիշ հանդիսացող վերնաշապիկը:
Ուկրաինայի Խարկով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Ավագյան Մետաքսյայի խոսքով` իրենք շատ են սպասել այս պահին: Կան նաեւ մարդիկ, ովքեր առաջին անգամ են մասնակցում ծրագրին: Բաղդասարյան Ավետը նրանցից մեկն է: Եկել է Խարկովից: Երկրորդ կուրսի ուսանող է: Հայաստանն էլ շատ է հավանել:
Թբիլիսիից եկած Լիզա Թորոսյանը չորս տարի է՝ չի եղել Հայաստանում, ասում է, որ շատ է կարոտել:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930