Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից զոհվել է Հայաստանի ատոմակայանի տնօրենի աղջիկը

Սեպտեմբեր 09,2012 23:06
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ՝ 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը  և 1993 թ. ծնված Վիկտորիա Ալոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:
Վթարի վերաբերյալ առավել մանրամասներ է հաղորդում shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ Երևանի Ավան 4-րդ փողոցի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 17-ամյա Նորայր Խաչատրյանը, վարելով Արթուր Խալաթյանի անվամբ հաշվառված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանած «Դաֆ» մակնիշի 19 ՍՍ 078 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որից հետո մայթեզրի պատին:

Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Երևանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 21 ա շենքի բնակիչ Սլավոնական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի ուսանող 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 կլինիկական համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի Վարդանանց փողոցի 16/1 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք 10 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի մարքետինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Ալոյանը «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել է:

Վիրավոր վարորդին և ուղևորներին վթարի վայրում առաջինը օգնություն են ցուցաբերել անցորդները և Օրբելի փողոցի վրա գտնվող զինվորական զորամասի զինվորները, որից հետո դեպքի վայրում սկսել են աշխատանքներ տանել փրկարարները և ոստիկանության աշխատակիցները:

Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներից Գայանե Մարկոսյանը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930