Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսությունը վաճառում է բարեգործական նպատակներով

Սեպտեմբեր 30,2012 12:41


Բրազիլացի 20-ամյա Կատերիան Միգլիորինին (նկարում) սովորում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Նա աճուրդով վաճառում է իր կուսությունը եւ պատրաստվում գումարի առյուծի բաժինը տրամադրել ոչ կառավարական հիմնադրամներից մեկին, որն իր հարազատ մարզում անապահով ընտանիքների համար ժամանակակից շենք է կառուցում:
Կատերիանը պատրաստ է իր անմեղությունից հրաժարվել այն տղամարդու հետ, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը սահմանված վերջնաժամկետն ամենամեծ գումարը կառաջարկի: Այսօրվա դրությամբ Կատերիանի կուսաթաղանթի գինը հասել է $ 150 հազարի:
Գեղեցկուհին եւ մրցույթում հաղթած տղամարդը «առաջին գիշերը» անցկացնելու են օդանավում, որով միայն երկուսով թռչելու են Ավստրալիայից՝ Միացյալ նահանգներ: Թռիչքը տեւելու է շուրջ 14 ժամ, այնպես որ «սիրով զբաղվելու» համար ժամանակը լիովին կբավարարի: Սակայն մինչեւ օդանավ մտնելը տղամարդը բժշկական մանրազնին հետազոտության է ենթարկվելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930