Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը

Դեկտեմբեր 31,2012 16:29

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, բազում հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի և անսահման սիրո լույսը: Թող գալիք 2013 թվականը լինի ձեր սպասումների և հույսերի իրականացման տարի։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք դիմակայել բազում դժվարությունների և  առաջընթաց քայլեր  կանենք մեր երկրի հզորացման ու զարգացման ճանապարհին։

Սիրելի  հայրենակիցներ, մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ այն առավել լուսավոր ու պայծառ է լինելու:

Ես հավատում եմ, որ գալիք 2013 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների և առաջընթացի տարի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում Հայաստանի Հանրապետությանը: Աստված պահապան մեզ բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31