Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը կասկածում է, որ «վերգետնյա հեռարձակում իրականացնողները» ուղղորդված են

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը կասկածում է, որ «վերգետնյա հեռարձակում իրականացնողները» ուղղորդված են

Հունվարի 30-ին հրապարակվել են ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքները եւ եզրակացությունը ՀՀ նախագահի 2013 թ. փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 21.01.13 – 27.01.13թթ. ժամանակահատվածում տրամադրված ընդհանուր եթերաժամանակի վերաբերյալ: Ըստ այդ արդյունքների վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածուներին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է. Հրանտ Բագրատյան` 715 ժամ, Պարույր Հայրիկյան`1008 ժամ, Արամ Հարությունյան` 823 ժամ, Րաֆֆի Կ. Հովհաննիսյան` 2160 ժամ, Անդրիաս Ղուկասյան` 658 ժամ, Արման Մելիքյան` 503 ժամ, Սերժ Սարգսյան` 1604 ժամ, Վարդան Սեդրակյան` 592 ժամ:

Բացառելով վճարովի եթերի ազդեցությունը ստանում ենք, որ հիմնական թեկնածուներից Հրանտ Բագրատյանը ամենաքիչ լուսաբանվածն է: Նկատի ունենալով, որ վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, որպես կանոն, տնօրինվում են իշխանությունների կողմից, մենք կասկածներ ունենք, որ նրանք գործնական ուղղորդում են ստանում այս կամ այն թեկնածուին լուսաբանելիս: Վերգետնյա հեռուստաընկերություններից ու ռադիոընկերություններից պահանջում ենք քարոզարշավի մնացած հատվածում շտկել բացը եւ վերականգնել հավասարությունը:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք