Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դիտորդները Սոթքում ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են․ ԵՄ դեսպան

Մայիս 15,2023 16:05

«Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։ Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում»։ Այս մասին այսօր, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն–Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում՝ ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտնվել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում»,-ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության համար։

«Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց նրանք գնացել են Սոթք և զեկույցները ուղարկել Բրյուսել, ոչ թե մեզ», – ասաց Վիկտորինը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու կրակահերթերի պատճառով հայկական կողմից կար 1 զոհ և 2 վիրավոր:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031