Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանը, Աբրահամն ու Արոնյանը «Հաղթանակը չեն վաճառի»

Փետրվար 08,2013 18:04

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում, մասնակցել է  IFES (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին:

Տեղեկացնելով այս մասին` ՀՖՖ պաշտոնական կայքը նշում է, որ արշավին մասնակցել են նաեւ Արթուր Աբրահամն ու Լեւոն Արոնյանը: IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին: Նամակում նշված է. «IFES- ը իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ` «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների եւ արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է», – գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728