Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 10 ամերիկահայ պատանիներ իրենց ուժերը կփորձեն հայկական ֆուտբոլում

Ապրիլ 04,2024 17:40

Լոս Անջելեսում ավարտվել է Համահայկական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) կողմից իրականացվող գարնանային ճամբարը, որի արդյունքում 2011 թվականին ծնված 10 ամերիկահայ պատանիներ ընտրվել են փորձելու իրենց ուժերը Հայաստանի ֆուտբոլի ազգային պատանեկան հավաքականին միանալու համար։ Ամեն տարի անցկացվող այս ճամբարների նպատակն է ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ պատանի ֆուտբոլիստների փորձարկումների (try-out) եւ ընտրության միջոցով աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համալրման գործընթացին։

2024-ի ճամբարին մասնակցել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներից դիմած 70 հայազգի պատանի ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը հունիս-հուլիս ամիսներին կլինեն Երեւանում՝ մասնակցելու արդեն ազգային պատանեկան  հավաքականի ընտրական փուլերին։ Լոս Անջելեսում ընտրող հանձնաժողովը կազմված էր 12 հոգանոց մարզչական խմբից։ Ընտրական գործընթացին մասնակցում էր նաեւ Հյուսիսային Ամերիկայում Հայաստանին Ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգայի հավաքականի երբեմնի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը նույնպես բնակվում է Կալիֆորնիայում եւ շարունակում իր մարզական գործունեությունը՝ զարգացնելու հայկական ֆուտբոլը։

Համահայկական Ֆուտբոլի Ասոցիացիայի գարնանային ճամբարն ավարտվել է միջոցառմամբ, որի ընթացքում վիճակահանությամբ խաղարկվել է լեգենդար հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կողմից ստորագրված մարզաշապիկ։ Այն վերջերս Ասոցիացիային նվիրել էր անձամբ Մխիթարյանը՝ Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ։

Համահայկական ֆուտբոլի ասոցիացիան (PAYFA) հիմնադրվել է Հարավային Կալիֆորնիայում ամերիկահայերի կողմից, որոնք ցանկանում են զուգակցել հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունն ու ֆուտբոլի հանդեպ կիրքը։ PAYFA-ի գործունեության հիմքում հայազգի երիտասարդ խաղացողներին խրախուսելն ու ֆուտբոլի իրենց երազանքների իրականացումը հեշտացնելն է: Ասոցիացիան օգտագործում է անձնական և համայնքային ռեսուրսները՝ բացահայտելու տաղանդավոր հայ երիտասարդ ֆուտբոլիստների համաշխարհային ցանցը:

Համահայկական ֆուտբոլի ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930