Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում` ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ (Տեսանյութ)

Փետրվար 22,2013 14:17

A-2Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ երեւանյան գրասենյակի առջեւ սկսված ակցիայի ընթացքում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունեցել: Ոստիկանները ուժի կիրառմամբ ակտիվիստներին գրասենյակից ներքեւ են իջեցրել եւ այդ պահին շրջափակելով ակտիվիստներին, չեն թողնում բարձրանալ վերեւ: Այս պահին ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ վիճաբանություն է սկսվել: Ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էլ պնդում է, որ նրանց թույլ չեն տալու վերեւ բարձրանալ: Այս պահին ակտիվիստները «ամոթ է» գոռալով՝ հրում են ոստիկաններին: Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները եկել էին հրաժեշտ տալու ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներին եւ նրանց խորհրդանշական նվերներ էին բերել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Էդ սարքովիի սարքոցուն ծանոթ չէի*ք; 4 տարի է, դարձել եմ էդ սարքոցագետի ռենտգենը, աշխարհում;Վամպիրը մեղավոր չէ, որ միայն արյունից է տոնուսը բարձրանում ; Բոլորին ցավ տալուց է մենթագլուխը հաճույք ստանում;Մեղավորը գոյա-գենն է;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728