Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Սարի «Կարոտ»-ում (Ֆոտոշարք)

Մարտ 20,2013 10:29
PrevPhoto
NextPhoto

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում երեկ տեղի ունեցավ արցախցի երգիչ Սարիբեկ Սարգսյանի, նույն ինքը Սարի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Կարոտը» դասական երգչի առաջին ձայնասկավառակն է, որտեղ տեղ են գտել հայտնի 11 կոմպոզիտորների 12 ստեղծագործությունները, ինչպիսիք են` Կ. Օրբելյանը, Ա. Բաբաջանյանը, Ռ. Ամիրխանյանը, Ա. Հեքիմյանը և այլք:

Aravot.am-ի հետ զրույցում երգիչը նշեց. «Կարոտը տարբեր իմաստներ ունի իր մեջ: Ձայնասկավառակում ընդգրկված է Գևորգ Արմենյանի «Կարոտ» ստեղծագործությունը, բացի դրանից դրանք կարոտի երգեր են: Կարոտի են երկու իմաստով` նախ կարոտած են այդ երգերը և շատ չեն լսվում ու կատարվում: Եվ դրանք հիմնականում այնպիսի երգեր են, որոնք սիրո կարոտ են, թեմատիկ, հայրենիքի կարոտ են և այդ ամենը միասին տվեց «Կարոտ» անվանումը»:

Երգիչը պատմում է, որ ձայնագրման ռեժիսոր և համադրող Միքայել Մարգարյանի մոտ ձայնագրվելիս բավականին տարբեր փորձարկումներ են կատարվել ձայնային պահով: Խիստ դասականի ժամանակ էստրադային նյուանսներ կատարել: Բայց չէր ստացվում, քանի որ ինչպես ինքն է ասում` չոր ու ցամաք դասական կրթություն է ստացել:

Երգիչը հատուկ շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Ամիրխանյանին: «Հե~յ Արցախ»-ը, որը Սարը նվեր է ստացել մաեստրոյից, միակ ստեղծագործությունն է, որ նվագվել է կենդանի նվագախմբի ուղեկցությամբ:Եվ դա նվագել է մաեստրո Երզնկյանի սիմֆոնիկ էստրադային նվագախումբը: Իսկ ստեղծագործության նախանվագը նվագել է մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Դավիթ Ղազարյանը խոսելով երգչի մասին ասաց. «Կոնսերվատորիայում ուսումնառության բոլոր տարիների ընթացքում Սարիբեկը եղել է շատ շնորհաշատ երիտասարդ` բոլորովին չօգտվելով այն հանգամանքից, որ ինքը Լեռնային Ղարաբաղից է»:

Երգիչը հավելեց նաև, որ նա ոչինչ չի անում շոու բիզնես մտնելու համար, այլ անում է այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն` մատուցելով դասական երաժշտություն:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031