Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադ համալիրի տարածքում կրկին նշվել է Ջազի միջազգային օրը

Մայիս 01,2013 10:17

002-c(1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էլ ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:

Երևանցիների հետ միասին համերգային ծրագրին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը և Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում քաղաքապետի կողմից պարգևատրվել են  Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ մեդալով:

<<Երևանցիների համար արդեն հաճելի ու սպասված ավանդույթ է դարձել Ջազի միջազգային օրը հենց այս վայրում մեծ շուքով նշելը: Եվ տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորիս, մեր բոլոր ջազմեններին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ ու վստահեցնում, որ նրանց բոլոր այն նախաձեռնումները, որոնք միտված կլինեն Երևանի մշակութային կյանքը առավել աշխուժացնելուն և հարստացնելուն, մշտապես կստանան Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Ի դեպ, եղանակային պայմաններն էլ արդեն թույլ են տալիս, որ ավելի հաճախ կազմակերպենք նմանատիպ բացօթյա միջոցառումներ, ինչը անպայման կիրականացնենք>>, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Գնահատանքի և ուշադրության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, պարգևատրված ջազմենները նշել են, որ նման գնահատանքի արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031