Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պատկերացումներ են ունեցել Հայաստանի երեք նախագահները երկրի տնտեսության զարգացման մասին

Սեպտեմբեր 26,2013 12:49

Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, թե մտադիր է դիմել երեք նախագահներին, որպեսզի նրանք հանդիպեն, խելք խելքի տան եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնեն։ Լավ գաղափար է իհարկե, բայց հասկանալու համար, թե որքանով արդյունավետ կլինի այդ հանդիպումը (եթե երբեւէ կայանա), պետք է նախ հասկանալ, թե մոտավորապես ինչպիսի պատկերացումներ են ունեցել Հայաստանի երեք նախագահները երկրի տնտեսության զարգացման մասին եւ տնտեսական ինչ մոդելներ են կիրառել։

Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները շատ հստակ էին դեռևս 1996-97 թվականներին։ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ շրջափակման պայմաններում, մի քանի տարի ինչ-որ չափով կզարգանա եւ վերջ, որովհետեւ պոտենցիալը սահմանափակ է։

Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներն էլ էին շատ հստակ. Հայաստանը լավ էլ կզարգանա շրջափակման պայմաններում, պարզապես դուք ձեւը չգիտեք։ Եվ սկսեց կիրառել տնտեսության զարգացման իր «մոդելը»։ Ամեն ինչ շատ պարզ էր. ինքը վերցնում է այն ամենը, ինչը կարող է գերշահույթներ ապահովել, վաճառում է այն ամենը, ինչին «լավ գին» են տալիս, միանգամից մի քանի հոգու ձեռքին ահագին «քյաշ փող» է հայտնվում, դա ներդրվում է շինարարության մեջ, ու տնտեսությունն աճում է։ Բիզնեսը քվոտավորվամ է, հայտնվում են օլիգարխներ, Սերժ Սարգսյանն իր ակտիվ դերակատարումն է ունենում, Սաշիկը սրա-նրա բիզնեսում փայ է մտնում, Տիգրան Սարգսյանն ապահովում է ֆինանսական կողմը (դոլարի կուրս է բարձրացնում-իջեցնում), զբաղվում է «թղթաբանությամբ» (բանկային ձեւակերպումներ) եւ այլն։ Մի քանի տարի այս մոդելն աշխատում է, բայց տնտեսությունը, հասկանալի է, չի զարգանում, ընդամենը աճում է։

Իսկ աճի եւ զարգացման միջեւ շատ մեծ տարբերություն կա։ Պատկերացրեք՝ բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունն ամեն տարի նոր մոդել թողարկելու փոխարեն արտադրի հին մոդելը, բայց՝ չափերով ավելի մեծ։ Որեւէ մեկը դա հաստատ «զարգացում» չի անվանի։

Ինչեւէ։ Սերժ Սարգսյանի պատկերացումները տնտեսության զարգացման մասին փոքր-ինչ ավելի լղոզված էին։ Նա մտածում էր, որ տնտեսությունը երեւի հնարավոր է «յոլա տանել» նաեւ շրջափակման պայմաններում, բայց վատ չէր լինի, եթե փորձեր վերացնել շրջափակումը։ Ավաղ, ոչինչ չստացվեց անգամ Էդուարդ Նալբանդյանի թշերը փորձության ենթարկելու գնով։ Իսկ վիճակը վատ էր, տասը տարի շարունակ տնտեսությունը զարգանալու փոխարեն միայն աճել էր (փուչիկի պես), երկրում արդեն առանձնապես ծախելու բան էլ չկար, գերշահութաբեր ոլորտներն արդեն բաժան-բաժան էին արված (հիմնականում՝ իր եւ Քոչարյանի միջեւ), ու պետք էր ինչ-որ նոր բան հորինել։ Բայց ի՞նչ։ Սրտաճմլիկ ելույթները չօգնեցին՝ սփյուռքահայերը հրաժարվեցին ներդրումներ կատարել ու նրա հավակնությունները գնահատեցին որպես «սատանի մայլում քյանդրբազություն անելու» փորձ։ Այլ բան չէր մնում, քան կիրառել Քոչարյանի մոդելը՝ թեթեւ խմբագրումներով։ Ծախել՝ ինչ մնացել է (մեկ-մեկ նոր հանքավայրեր էլ են հայտնաբերվում), ինչքան հնարավոր է՝ վարկեր վերցնել ու այդպես «յոլա գնալ» մինչեւ պաշտոնավարման ավարտը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30