Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»

Դեկտեմբեր 17,2013 14:45

«Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա որպես վկայություն փաստեց այն, որ օրեցօր աճում է երկրից հեռացողների թիվը ու ահազանգ հնչեցրեց. «Սա ահազանգ է, որ մենք կորցնում ենք մեր երկիրը, անվտանգությունը և ժողովրդին»:

Տիկին Սարգսյանը նշեց, որ ոչ մի հեռանկար ժողովուրդը չի տեսնում երկրում ու մատնանշեց Կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Այնուհետև տիկին Սարգսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, եթե կառավարությունը 2013 թվականին չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է պահանջել նրա հրաժարականը: Տիկին Սարգսյանը նշեց. «Առ այսօր մենք սպասում ենք այդ հրաժարականին ու առ այսօր լռում է Սերժ Սարգսյանը: Երկրի գործող նախագահը առաջնորդվում է կլանային շահերով, իսկ Տիգրան Սարգսյանն իր կառավարությամբ հայտնի է, որպես ատկատների ապահովման լավագույն ձևաչափը ապահովող: Տիգրան Սարգսյանի և կառավարության հրաժարականն այլևս պետք չէ սպասել, քանի որ կլանային շահերին անբասիր է ծառայում: Մեր երկիրը Տիգրան Սարգսյանակերպ մարդկանցով են թալանում»:

Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ իր կողմից ստեղծված Վերակազմյալ սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությանը և ողջունեց Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031