Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բանակային ձեռնամարտի առաջնություն

Հունվար 25,2014 20:18

Այսօր անցկացվեց Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի բանակային ձեռնամարտի առաջնությունը:O

Ռուս 96 բանակային մարզիկներ յոթ քաշային կարգերում պայքարեցին ոչ միայն հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու, այլեւ չորս լավագույնների ցուցակում ընդգրկվելու համար, որոնք կնախապատրաստվեն փետրվարի 25-28-ը Դոնի Ռոստովում կայանալիք Հարավային զինվորական օկրուգի առաջնությանը:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆիզդաստիարակության պետ, կապիտան Ալեքսանդր Վոլնիխը Aravot.am-ին ասաց. «Պայմանավորվել ենք մեր հայ գործընկերների հետ, որպեսզի նրանք մարզումների ու այս առաջնությունն անցկացնելու համար տրամադրեն այս բազան, ինչին նրանք սիրով ընդառաջ գնացին: Շնորհակալություն աջակցության համար: Այսօր անհատական եւ թիմային պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով ու դիպլոմներով, իսկ չորս լավագույնները կմեկնեն Դոնի Ռոստով  ու կաշխատեն մեր զորամիավորման մարզական պատիվը բարձր պահել»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031