Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի ազգային հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Ապրիլ 15,2024 18:55

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մասնակցում են  այսօր Սերբիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը չունի օլիմպիական վարկանիշային կարգավիճակ: Մրցաշարը կշարունակվի մինչեւ ապրիլի 29-ը:

Տղամարդկանց ընտրանքում են. 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդիկ Գարբոյան, 54 կգ՝ Դավիթ Եգորյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան, 71 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան. 86 կգ՝ Համլետ Հարությունյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան:

Կանանց հավաքականի կազմում ընդգրկվել են. 48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Լիլիթ Դալլաքյանը, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը եւ 70 կգ Անի Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930