Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի քաղաքապետը «կորցրել է» իր քաղաքի գեյերին

Փետրվար 02,2014 20:21

 

Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտարարել է, թե իր քաղաքում գեյեր չկան: «Դա չի ողջունվում Կովկասում, որտեղ մենք ապրում ենք: Մեր քաղաքում այդպիսիք չկան», – նրա խոսքերը մեջբերել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ընդորում, հարցին, թե դրանում համոզվա՞ծ է, Պախոմովը պատասխանել է, թե վստահ չէ:

Պախոմովն ընդգծել է, որ ուրախ կլինեն բոլոր հյուրերին՝ անկախ սեքսուալ կողմնորոշումից եւ ընդգծել, որ բոլորը պետք է կատարեն ՌԴ օրենքների պահանջները: «Մեր հյուրասիրությունը տարածվում է բոլորի վրա, ովքեր հարգում են մեր օրենքները եւ իրենց սովորույթները չեն պարտադրում շրջապատի վրա», – ասել է Պախոմովը:

Սեքսուալ փոքրամասնությունների բացակայության մասին հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ծիծաղելի է համարում: Նա հայտարարել է, թե Սոչիում գեյ ակումբներ կան: Նեմցովին աջակցել են նաեւ ինտերնետային օգտատերերը: Վերջիններն իրենց հերթին քաղաքապետին հիշեցնում են, որ քաղաքում արդեն քանի տարի գործում է «Մայակ» անունով այդպիսի ակումբ, «իսկ քաղաքապետը, երեւում է, տեղյակ չէ»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728