Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբիշների համար բացառություն է արվել

Մարտ 28,2024 23:13

Ապրիլի 5-ից 7-ը Բաքվում կայանալու է  ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշար, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 2-ական ուղեգիր:

Ըմբշամարտի միջազգային միությունը հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած երկրների անունները եւ եւ թիմերի կազմերը: ՀԱյաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ընտրանիները, հասկանալի է, չեն մեկնելու Բաքու: Սակայն նրանք հանդես կգան մայիսի 9-ից 12-ը Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Գործող կարգի համաձայն համաշխարհային մրցաշարին մասնակցել չի թույլատրվում այն երկրներին, որոնք բաց են թողել մայրցամաքային վարկանիշային մրցաշարը, սակայն այս առումով Հայաստանի պարագայում բացառություն է արվել:

Այսօրվա դրությամբ  Հայաստանի ըմբիշներից Փարիզի ուղեգիր նվաճել են ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը եւ 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031