Լրահոս
Օրվա լրահոսը

Վազաշեն-Պառավաքար ճանապարհի համար 520 միլիոն դրամ են ուզում

Փետրվար 05,2014 22:32

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարությունից 520 միլիոն դրամ է ուզում Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար:

Կառավարություն ներկայացրած փաստաթղթով նախարարությունը հաշվարկել է եւ գտել, որ այս ճանապարհի շինարարական, նախագծային եւ հեղինակային հսկողության աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման համար կպահանջվի 535 միլիոն 700 հազար հազար դրամ, այդ թվում առաջին եռամսյակում 262500 հազար դրամ, երկրորդ եռամսյակում՝ 246400.0 հազար դրամ, իսկ երրորդ եռամյսակում՝ 26760 հազար դրամ:

Նախարարությունը շինարարական աշխատանքների համար կառավարությանը նաեւ առաջարկում է. «Թույլատրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նշված  գնումներն իրականացնել  «Գնումների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  20-րդ  հոդվածի  5-րդ  մասի  2-րդ  ենթակետին   համապատասխան՝  բանակցային  ընթացակարգով   առանց գնումների  հայտարարությունը  նախապես  հրապարակելու  միջոցով, պայմանով, որ եթե բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձեւով կատարվող գնումների պայմանագրերը չեն կնքվում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ապա այդ աշխատանքները այլեւս չեն կարող ձեռքբերվել բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձեւով»:

Ըստ նախարարության, Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շինաշխատանքների համար հայտ ներկայացրած կազմակերպություններն են`  «Արցախճան» ինստիտուտ  ՓԲԸ-ն` 11 800 000 դրամ առաջարկով,

«Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ն` 12 000 000 դրամ առաջարկով եւ «Տրանսնախագիծ Ինստիտուտ» ՓԲԸ-ն`12 300 000 դրամ առաջարկով: Այս 3 ընկերությունների միջեւ նախարարությունը հաղթող մասնակից է առաջարկում «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ –ին` բանակցությունների արդյունքում ձեւավորված 10 500 000 դրամ գնով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. hovhannes says:

    պարոն Ղուլարյանը պետական բյուջեի միջոցները սեփականի փոխարկելու ասպարեզում հասել է կատարելության.Միայն Վազաշեն գյուղի սողանքային ճանապարհահատվածի վե- րակառուցման ձգձգված էպոպեան նրա համար դարձավ ոսկու հանք,իսկ պետության հա- մար մի քանի հարյուր միլիոն դրամի կորուստ.Արդյունքում նախկին սողանքային ճանա – պարհից վերև գտնվող նոր սողանքային ճանապարհ.Այժմ մեզ պարտադրվում է երրորդ սողանքային մայրուղին,ընդորում ոչ անվտանգ,առավել մեծ շառավղով խոցելի,բայց ավե- լի շահութաբեր. 3,5 կմ երկարությամբ ,,Շրջանցիկ ավտոճանապարհ,,արկածախնդրութ- յամբ պարոն Ղուլարյանը շրջանցեց ոչ միայն մի քանի նախարարությունների և ՀՀ Կառա վարությանը, այլև Շամշադինի շրջանի բնակչության անվտանգության հետ կապված հիմ նահարցը, իսկ ,,Իջևանի ՃՇՇ,,ՓԲԸ–ը շինարարական աշխատանքներ է իրականացնում նախագծային փաստաթղթեր չունենալով և առանձ որևէ մրցույթում շահած մենաշնորհի. Կարելի է եզրակացնել,որ խնամիները յուրացրել են կառավարության գործառույթները.

  2. Աննա says:

    Կեցցե ամենազոր Ղուլարյանը,հիմա էլ ,,շագանակները կրակից հանում է ուրիշի ձեռքերով,,: Եվ ու՞ր է գնում մեր երկիրը նման ղեկավարներով ու բոլորովին էլ հայտնի չէ թե երբ է այս ամենը կանոնակարգվելու: Արդեն սպասելու ու հուսալու տարբերակն էլ չի գործում:Գարունը մոտ է,արտագաղթի ճանապարհն էլ բաց!!!!!!!!!

  3. Garegin says:

    Նելիից շնորհակալ ենք Բերդի տարածաշրջանի համար ցավոտ խնդրին անդրադառնալու համար: Ցավոտ, որովհետև մարզպետին հաջողվեց միայն իր խնդիրները լուծել՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը ոստիկանների միջոցով փակելով, կառավարությունից հսկայական գումարներ կորզեց և այն առանց մրցույթի, հրատապության աստիճանը հաշվի առնելով, տրամադրեց իր խնամում, սակայն այդ հատվածով երթևեկելու անվտանգության հարցը այդպես էլ չլուծվեց: Ըստ Տավուշի մարզպետի, իրենք մտադիր են նոր կառուցվող հատվածի վտանգավոր մասերում պատնեշներ կառուցել /այս իրավիճակում առավել անհեթեթ լուծում, քան մարզպետի առաջարկն է, չէր կարելի սպասել/: Հիշեցնենք, որ շրջանցիկ ճանապարհի այս տարբերակին դեմ էին Բերդի տարածաշրջանի բոլոր համայնքապետերը, ովքեր գրավոր դիմել էին ՀՀ նախագահին ու վարչապետին, սակայն այս հարցի լուծումն էլ տրվեց մարզպետի հոգևոր հոր՝ Արմեն Գևորգյանի կողմից, ասվեց, որ մարզպետի առաջարկած տարբերակը ՛՛ճշտերից ճիշտն է՛՛: Ժողովրդի կողմից անխոցելի մարզպետը, ավանդույթ սարքած իր այս մեթոդներով Աղստև գետի հունն է մաքրում, ջրարբիացման ծրագրեր է իրականացնում, քաղաքաշինության ոլորտում միլիարդներ է մսխում, իսկ իշխանությունը … Տեղին է ասված, որ դժվար է խոցել նրանց, ովքեր իրենց նպատակին սողալով են հասնում:

  4. nver says:

    Տեսնես էդ գումարի որ մասն է ատկատի տեսքով մտել մարզպետի գրպանը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728