Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք». Կոնգրեսի ակցիան խոչընդոտել են երիտ-հհկականները․ ilur.am

Փետրվար 12,2014 22:36

Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Իսկ ամենաակտիվը նրանցից (ինչպես կարելի է դատել ներկայացված տեսանյութից) ոմն Գեւորգ Սողոմոնյանն է, որը 2012-ին ժամանակավորապես զբաղեցրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:

323801_263808533686540_158739684_o

Այս Հայկ Ղեւոնդյանն ու Դանիել Հայրապետյանը Ֆեյսբուքում հանդես են գալիս ՀՀԿ կրծքանշաններով, որոշ լուսանկարներում նրանք ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ են, իսկ մի դեպքում էլ Հայկ Ղեւոնդյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ նկարի ետին պլանում: Հայկ Ղեւոնդյանը նաեւ երիտասարդական խորհրդարանի անդամ է:

Մանրամասները կարող եք կարդալ՝ ilur.am-ի կայքում

Տեսանյութը՝ Zham.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728