Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի փողոցների փոսալցման ժամանակավոր աշխատանքները

Փետրվար 28,2014 17:55

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Ցուրտ, նաև՝ ջերմաստիճանային տատանումներով աչքի ընկնող եղանակի պայմաններում հատկապես երկար տարիներ չնորոգված փողոցներում փոսեր էին գոյացել, որոնք կարող էին վթարների պատճառ հանդիսանալ: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքները մեկնարկեցին մինչև Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի փողոցների շինբարեկարգման հիմնական աշխատանքների մեկնարկը: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո, փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի հավաստմամբ՝ գործընթացն ավարտական փուլում է, քանի որ եղանակը ասֆալտապատման հիմնական ծրագրերի համար օր օրի ավելի բարենպաստ է դառնում և հենց առաջիկայում էլ, շինարարական մրցույթների ավարտից հետո, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728