Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե. «Մտածում էի՝ մինչև այստեղ չեմ հասնի»

Մարտ 12,2014 20:43

Նորաբաց Yerevan Mall-ում մարտի 12-ին տեղի ունեցավ երգիչ Անդրեի «Իմ Հոգի» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը Անդրեի՝ թվով 6-րդն է, սկավառակում տեղ գտած  բոլոր 10 երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է: Անդրեն մինչ այս էլ համագործակցել է Ս. Կնյազյանի հետ, իրենց համատեղ աշխատանքներն են «Քամիներ», «Մըր էրգիր» երգերը: Ձայնասկավառակի 10 երգերից 5-ը լիրիկական են:

1010003_796452943716178_1088578609_n

«Չնայած, որ սա հաշվով երրորդ հեղինակային ձայնասկավառակս է, բայց շատ հուզված եմ, ու ուրախ եմ, որ շնորհանդեսն անցնում է նման ջերմ մթնոլորտում: Սրտատրոփ սպասում եմ  լսարանի կարծիքին: Անդրեի երգած «սերը» ավելի մոտ է  և հարազատ իմ գրածին: Այն, ինչ ցանկանում եմ ցուցադրել, Անդրեն իր երգով ցուցադրում է»,-ասաց հեղինակ Սուրեն Կնյազյանը:

DSCN1321

«Շատ երջանիկ եմ, մտածում էի՝ մինչև այստեղ չեմ հասնի, որովհետև շատ եմ հուզվում, կարծես այս տարի Արամի փոխարեն ես եմ կրկին գնում Եվրատեսիլ, այդչափ հուզված եմ: Այս հուզմունքն ինձ արդեն 18 տարի է ՝ չի լքում: Ինձ համար ամենաջերմ պահը հանդիսատեսի հետ շփվելն է»,- ասաց Անդրեն:

1901383_796454117049394_1613618377_n

Շնորհանդեսին ներկա էին շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ՝ Էմմին, Նիկ Եգիբյանը, Սուրեն Առուստամյանը, X-Factor նախագծի մասնակիցներ Արթուր Ալեքը, Լենա Ղազարյանը և այլոք: Բոլորն եկել էին  ողջունելու և Անդրեի կողքին լինելու:

Սուրեն Առուստամյանը ձայնասկավառակից միայն մեկ երգ էր լսել՝ «Սարի աղջիկը». «Անդրեի հետ համագործակցություն դեռ պլաններում չկա, դա միանգամից է ծնվում, հնարավոր է՝ ընթացքում ինչ-որ բան լինի, բայց դեռ ոչինչ չկա: Իսկ Անդրեին մաղթում եմ այն, ինչի մասին միշտ երգում է՝ սեր»:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31