Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդների առջեւ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու խնդիր չի դրված

Մարտ 27,2014 21:15

Ապրիլի 3-13-ը Թել Ավիվում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 93-րդ եւ կանանց 27-րդ առաջնությունները:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Aravot.am-ը հավաքականների գլխավոր մարզիչներից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են Իսրայելում մրցահարթակ մտնելու եւ ի՞նչ խնդիրներ են դրված ծանրորդների առջեւ:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը տեղեկացրեց, որ Թել Ավիվ մեկնելու են երեք մարզուհիներ՝ Էլեն Գրիգորյանը՝ 48 կգ քաշային կարգ, Աննա Գովելյանը՝ 53 կգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ +75 կգ: Իսկ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը որոշել է մրցավայր գործուղել Սմբատ Մարգարյանին՝ 56 կգ, Վանիկ Ավետիսյանին՝ 69, 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանին եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանին, Աղասի Աղասյանին՝ 85 կգ եւ +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանին ու Հայկ Հակոբյանին:

Երկու մարզիչներն էլ ասացին, որ այս անգամ ծանրորդների առջեւ մեդալների համար պայքարելու առաջադրանք դրված չէ: Մարզիկները բավականին երկար ժամանակ լուրջ մրցումների չեն մասնակցել, ուստի կարեւորվել է մրցահարթակը, ծանրաձողն ու հանդիսականի ներկայությունը զգալը: Եվ միայն դրանից հետո արդեն ամենայն լրջությամբ կսկսեն նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31