Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ» հավաքն ու ավելորդ ծախսերը մտահոգել են բրյուսելահայերին

Ապրիլ 04,2014 22:30

Այսօր  Բրյուսել է ժամանել  հայաստանյան մի պատվիրակություն, որի կազմում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամներ: Մեկնողների ցանկում են ՀՀ մշակույթի, Սփյուռքի նախարարները, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Չնայած մշակույթի նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ Հասմիկ Պողոսյանը այսօր աշխատանքի է եղել նախարարությունում:

Հայաստանյան պատվիրակությունը  ապրիլի 5-6-ը Բրյուսելի «Հայ տուն» կենտրոնում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաքին: Այդ մասին տեղեկատվություն կա նաեւ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի կայքում :

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Բելգիայի մեր աղբյուրը, հավաքը անցնելու է փակ դռների հետեւում, քանի որ բացի դեսպանության հրավիրյալներից, ոչ ոք չի կարող մասնակցել: Ըստ նույն աղբյուրի, հավաքը հարուցել է համայնքի ներկայացուցիչների մի մասի դժգոհությունը, թե արդյոք ոչ հարուստ երկիրը իրավունք ունի՞ ակումբային մակարդակի հավաքի համար պատկառելի թվակազմով պատվիրակություն գործուղել Եվրոպա, մանավանդ գաղտնիք չէ, որ Բրյուսելում համայնքային կազմակերպությունները հիմնականում ընտանեկան կազմակերպություններ են:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930