Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին

Ապրիլ 18,2014 20:01

Ապրիլի 16-18-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի, լիագումար եւ հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ հանձնաժողովների նիստերին:

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը, որտեղ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ նման ձեւաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարեւոր հարթակ: Տիկին Նաղդալյանը նշեց նաեւ, որ համաժողովն իր ուրույն դերը կունենա իշխանությունների, գործարար հատվածի, փորձագետների միջեւ կառուցողական երկխոսություն ձեւավորելու գործում:

Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստերը: ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստում հայկական կողմի առաջարկով օրակարգ էր ընդգրկվել հյուսիս-արեւմտյան Սիրիայում իրավիճակի սրման վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հայտարարությունը, որը ընդունվեց: Խորհրդի նիստում քննարկեցին նաեւ մի շարք կարեւոր հարցեր, ամփոփվեցին ՀԱՊԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները, ընդունվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:Նշենք, որ ՀԱՊԿ Խորհրդի հաջորդ նիստին կքննարկվի հայկական կողմի ներկայացրած՝ ՀԱՊԿ պատասխանատվության հարակից գոտիներում Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը: Նիստի ավարտին հայկական կողմը առաջարկեց ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2014 թ.-ի նոյեմբերին Երեւանում:

Խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ՄՄ-ին միանալու որոշմանը:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Օրվա երկրորդ կեսին ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում օրենսդրական դաշտի միասնականացմանը, ինչպես նաեւ մշակութային ոլորտին վերաբերող հարցեր:

Նշենք, որ նիստի սկզբում Հերմինե Նաղդալյանը փոխանցեց Հովիկ Աբրահամյանի շնորհակալությունը տիկին Մատվիենկոյին եւ մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Նիստի ընթացքում տիկին Նաղդալյանը առաջարկեց հաջորդ նիստում լրացում կատարել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության կարգավիճակի մասին փաստաթղթում, ինչը տիկին Մատվիենկոն ողջունեց:

Տեղի ունեցան նաեւ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ իրավական հանձնաժողովների նիստերը, որտեղ  ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը հանդես եկան առաջարկներով եւ զեկույցներով:

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ ՄԽՎ 40-րդ լիագումար նիստը:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան նաեւ Երիտասարդական ՄԽՎ մի շարք միջոցառումներ: Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդական ՄԽՎ 3-րդ նիստը, որի կարեւոր հարցերից էր նախագահության փոխանցումը Հայաստանին: Նշենք, որ Երիտասարդական ՄԽՎ-ում Հայաստանի համակարգողն է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

 

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930