Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցեցին եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլ 24,2014 12:01

Ապրիլի 24-ին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը,Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը քաղաքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, տասնյակ զինծառայողներ, ոստիկաններ,ազատամարտիկներ, քաղաքի հարյուրավոր բնակիչներ այցելեցին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հառնող, բոլոր ժամանակների հայ անմեղ զոհերի հուշակոթող եւ ծաղիկներով խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանը կատարեց եղեռնի զոհերի հոգեհանգստյան արարողություն: Սուրբ Սարգիս եկեղեցում նոյեմբերյանցիները մոմեր վառեցին:

SAM_0007Ապրիլի 24-ի կեսօրին Նոյեմբերյանի մշակույթի տանը կներկայացվի քաղաքի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպված, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիա:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում, գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ գյուղապետարանի աջակցությամբ, Հաղթանակի միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպվել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Օրվա խորհրդի վերաբերյալ խոսք են ասել Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանը,գյուղի դպրոցի տնօրեն Գեորգի Բիջոյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930