Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Սրանից հետո այս օրը հայ ժողովուրդը միայն հաղթանակներ պիտի ունենա»

Ապրիլ 24,2014 23:46

Այսօր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտից հետո, որտեղ մեր միակ աղջիկը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, գեղեցիկ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ Սոֆիայում գտնվող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:

– Շնորհավորում ենք Անուշիկի հաղթանակը: Նա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց խորհրդանշական այս օրը՝ ապրիլի 24-ին: Բուլղարիայում Հայաստանն ունեցավ մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Բրոնզը նվաճել է 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Գո՞հ եք:

– Այստեղ մենք ունեցանք եւ հաղթանակներ, եւ պարտություններ: Նվաճեցինք ոսկի, բրոնզ եւ Նանջինում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Սա մեր տարածաշրջանի երկրների մեջ լավագույն ցուցանիշն է՝ մենք ամենաբարձրն ենք: Ուրախ եմ, որ Անուշ Գրիգորյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Գենոցիդի 99-րդ տարելիցի օրը: Սա մեր առաջին հաջողությունն է միայն, բայց ոչ վերջինը: Այսուհետեւ, հայ ժողովուրդն այս օրը միայն հաղթանակներ պիտի ունենա:

– Հիմա ի՞նչ ծրագրեր կան:

– Առջեւում պատանեկան օլիմպիական խաղերն են: Անուշ Գրիգորյանն ու Նարեկ Մանասյանը պիտի ամենայն լրջությամբ նախապատրաստվեն: Վստահ եմ, որ նրանք Չինաստանում էլ գեղեցիկ հաղթանակներով մեզ կուրախացնեն:

Հ. Գ. Սոֆիայում մեդալների հաշվարկով Հայաստանը 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալով 55 երկրների մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իսկապես ուրախ եմ, որ Անուշ Գրիգորյանը հաղթանակը նվաճեց խորհրդանշական այս օրը: Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզուհուն, որ հենց այսօր կարողացավ աշխարհին ցույց տալ մեր ազգի ուժը և հպարտության զգացում պարգևել Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկող մեր ժողովրդին՝Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Անուշին և մեր մյուս մարզիկներին՝ բոլոր ասպարեզներում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930