Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլ 26,2014 21:32

Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի և Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ:

Այնուհետև ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառումներին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ և հազարավոր ֆրանսահայեր։

Նույն օրը Լիոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված սգո պատարագին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ հավաք Լիոնի Բելկուր հրապարակին հարող Հայոց ցեղասպանության հուշարձանի մատույցներում: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ, հազարավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Նիս, Գրենոբլ, Սեն-Շամոն, Վալանս, Սենտ-Էտիեն, Էքս-ան-Պրովանս, Բուկ Բել Էր, Կանն, Դրագինյան, Գարդան, Ռոքբրյուն սյուր Արժանս, Սեն-Ռաֆաել, Թուլոն, Բիարից, Բորդո, Կլերմոն-Ֆերան, Մոնտելիմար, Մոնպելյե, Ստրասբուրգ, Թուլուզ քաղաքներում: Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում ընթացող Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 27-ը:

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930