Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուրը՝ Արամ MP3-ին. «Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով»

Մայիս 06,2014 20:20

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր ֆեյսբուքյան իր գրառումով սատարել է «Եվրատեսիլ 2014»-in Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին: Նա գրել է.

«Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։

Մաղթում ենք Ձեզ ամենալավը։ Ես և ընտանիքս փշերին նստած, մատներս խաչած՝ սպասում ենք: Լիահույս ենք, որ Դուք ցույց կտաք, որ 100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կեցցե՛ք մեծ Հայ…կարծում եմ, որ Ձեր այս խոսքերն ուժ կտան Արամին, և նա կկարողանա ոչ միայն հիանալի ներկայացնել մեր երկիրը, այլև Եվրատեսիլ-2015-ը բերել Հայաստան, ինչը շատ կարևոր խորհուրդ կունենա մեզ համար: Հաջողություն մաղթենք մեր մասնակցին ու սպասենք հաղթանակի….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031