Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ արձան

Մայիս 10,2014 18:29

Այս օրերին շատ են քննարկում բոլշևիկ
Անաստաս Միկոյանի տեղադրման հարցը։ Նրա կենսագրության իրական մանրամասների վերլուծությունը թողնում ենք պատմաբաններին։ Արձանի տեղադրման ուղղությամբ մեծ աշխատանքներ է կատարում մեր քաղաքապետարանի բազմափորձ և բանիմաց աշխատակազմը, ինչպես նա նախկին և ներկա կոմերիտական կադրերը։ Այնուամենայնիվ, անարդարացի ենք համարում Միկոյանի արձանի տեղադրման գաղափարը և սույն հայտարարությամբ ներկայացնում ենք առավել ազգանվեր մտահղացում։ Ավելի լավ Երևանին հարիր է ավելի լավ արձան։ Ուստի, առաջարկում ենք մի կողմ թողնել Միկոյանի արձանի տեղադրման վիճահարույց գործընթացը և փոխարենը տեղադրել հայ ազգի դարդը լացող, նրա հաղթանակները գովերգող, անկոտրում հայրենասիրության խորհրդանիշ ՀՀԿ տատիի արձանը։

Վստահ ենք, որ մեր բարձրաստիճան այրերը մեծագույն երախտագիտությամբ ներկա կգտնվեն այդ ազգանվեր կերպարի արձանի բացմանը, իսկ վերջինիս կենդանության օրոք տեղադրված կոթողը էլ ավելի կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը։

Ակնկալում ենք, որ ՀՀ թարմ կառավարությունը ՀՀԿ տատիի արձանի կերտման և տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով կձևավորի հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որում կարող են ներառված լինել ոլորտի այնպիսի կարկառուն մասնագետներ, ինչպիսիք են Երևանի ներկայիս քաղաքագլուխը, բազմափորձ և տաղանդաշատ քաղաքաշինության նախարարը, և ինչու չէ, նաև նախկին մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։
ՀՀԿ տատիի արձանի տեղադրումը կխորհրդանշի Հայաստանի լուսավոր ներկան և ավելի պայծառ ապագան։ Այն նաև բարոյական փոխհատուցում կլինի պետականամետ բախտագուշակին կառավարության նորընտիր կազմից դուրս թողնելու անարդար որոշման դիմաց։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031